Կեյտա Բալդե

իսպանացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Բալդե Կեյտաից)

Բալդե Կեյտա Դիաո (ֆր.՝ Keita Baldé Diao, մարտի 8, 1995(1995-03-08)[2][3], Արբուսիես), իսպանացի և սենեգալցի ֆուտբոլիստ, «Լացիո» ակումբի հարձակվող։

Կեյտա
կատ.՝ Keita Baldé Diao
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Բալդե Կեյտա Դիաո[1]
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա Սենեգալ Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ մարտի 8, 1995(1995-03-08)[2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Արբուսիես, Իսպանիա
Հասակ 184 սմ
Քաշ 80 կգ
Դիրք վինգեր, կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Լացիո
Համար 14
Պատանեկան կարիերա
2000-2004 Դամմ
2004-2011 Բարսելոնա
2010-2011 Կոռնելլա
2011-2013 Լացիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-ն․ժ․ Լացիո 110 (26)
Ազգային հավաքական
2015 Կատալոնիա 1 (0)
2016-ն․ժ․ Սենեգալ 12 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Կեյտան ծնվել է սենեգալյան ընտանիքում իսպանական Արբուսիես քաղաքում, որը գտնվում է Կատալոնիայի կազմում։ 2004 թվականին ընդունվել է «Բարսելոնայի» ֆուտբոլային ակադեմիա, որտեղ սովորել է մինչև 2011 թվականը։ 2010 թվականին լինելով «Բարսելոնայի» երիտասարդական թիմի խաղացող՝ գտնվելով թիմի հետ Քաթարում, կատակել է ակադեմիայի իր խաղընկերոջ հետ, նրա անկողնու մեջ սառույց դնելով, ինչի հետևանքով պատժի կարգով նրան վարձավճարով տվեցին «Կոռնելլա» ակումբին։ Մեկ հաջող մրցաշրջանից հետո՝ «Կոռնելլայում» խփելով 47 գոլ չցանկացավ վերադառնալ «Բարսելոնա»։ Նա առաջարկներ ուներ Մադրիդի «Ռեալից» և անգլիական «Մանչեսթր Յունայթեդից», բայց նա արդյունքում 2011 թվականին տեղափոխվեց իտալական «Լացիո»։

Կեյտան իր դեբյուտը «Լացիոյում» նշեց 2013 թվականի սեպտեմբերի 15-ին «Կիևո» դեմ խաղում, որտեղ «Լացիոն» հաղթեց 3-0 հաշվով։ Խաղացողին ցանկանում էին գնել այնպիսի ակումբներ, ինչպիսին են «Լիվերպուլը» և «Արսենալը», բայց «Լացիոն» չնդունեց առաջարկները։

2017 թվականին ֆուտբոլիստին գնելու ցանկություն ունի իտալական «Միլանը»։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեյտա Բալդե» հոդվածին։