Բալգա ամրոց (ռուս.՝ замок Бальга, գերմ.՝ Burg Balga, լիտ.՝ Balga, լեհ.՝ Bałga), գոթական աղյուսի ոճով կառուցված միջնադարյան ասպետական ճարտարապետության ամենահայտնի հուշարձաններից մեկը Կալինինգրադի մարզում։

Բալգա ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ և ճարտարապետական հուշարձան
Վարչական միավորQ2295727?
Երկիր Ռուսաստան
Կառուցված1250
Քարտեզ
Քարտեզ
 Balga Castle Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Բալգա ամրոցի ավերակները

Լեգենդի համաձայն, V դարում այս վայրում ծովածոցի ափին էր գտնվում Հոնեդե ամրոցը, որը պրուսացիները կառուցել էին իրենց թագավոր Վիդևուտի համար։ Բարձրավայրում գտնվող փայտե ամրոցից ծովածոցը լավ տեսանելի էր։ Հենց այդ ռազմավարական առանձնահատկությունն է, որ գրավել է ասպետների ուշադրությունը, որոնք 13-րդ դարում եկել են Պրուսիա քրիստոնեություն տարածելու։ Ուստի, 1239 թվականին, ծանր ճակատամարտից հետո, այն անցել է Տևտոնական օրդենի ասպետների ձեռքը։

Ռազմագիտության բոլոր կանոնների համաձայն կառուցված ամրոցը գերազանց պաշտպանիչ կառույց է եղել, սակայն ամրոցի փայտե կառույցները շատ անգամ այրվել են տեղի բնակչության ճնշումներից հետո։ 1250 թվականին Տևտոնական օրդենի մեծ մագիստրի հրամանով խաչակիրներն ամրոցի տարածքում կառուցել են կոնվենտի հսկայական շենքը, որը դարձել է ապագա քարե ամրոցի նախնական հիմքը։ Շինարարության ընթացքում օգտագործել են դաշտային քար և այրված աղյուս։

1390-ական թթ. ամրոցում իշխել է Կոնրադ ֆոն Կինբուրգը։ 1525 թվականին դուքս Ալբրեխտն այցելել է Բալգա՝ եպիսկոպոս Գեորգ ֆոն Պոլենցի մոտ, որն ամրոցի տիրակալն է եղել մինչև 1550 թվական։ Եպիսկոպոսի մահից հետո շատ շինություններ ավերվել են։ 1620 թվականին, Շվեդիայի պատերազմի ժամանակ, թագավոր Գուստավ Ադոլֆը Բալգան օգտագործել է որպես բազա։ Ավելի ուշ ամրոցի շենքերից մեկում բացվել է պանդոկ, իսկ աշտարակը ծառայել է որպես փարոս։

1701 թվականին Ֆրիդրիխ I-ը պատվիրել է Բալգայի քարն օգտագործելՊիլաուում ամրոց կառուցելու համար, որից հետո ամրոցը վերածվել է քարհանքի։

1927 թվականին զբոսաշրջիկների ներգրավման համար ամրոցի տարածքում կազմավորվել է տեղական պատմության թանգարանը, ֆորբուրգի պատերը ներկվել են Տևտոնական օրդենի մեծ մագիստրների անուններով։

Ոչնչացման վտանգ խմբագրել

1945 թվականից հետո ամրոցը քանդվել է։ Չնայած դրան, հին ամրոցի ավերակները գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների։ Պահպանվել են միայն ֆորբուրգի ավերակները և ամրոցի Նիկոլսկի եկեղեցին։

Գրականություն խմբագրել

  • Овсянов, А. В руинах старого замка. - Калининград: Янтарный сказ, 1998. - ISBN 5-7406-0021-9.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Путешествия по Калининградской области «Замок Бальга» Արխիվացված 2016-06-22 Wayback Machine
  • Виртуальный тур по «Замку Бальга», октябрь, 2014 года.
  • «Видеосъемка с высоты (с дрона)». «Летопись русской усадьбы». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալգա ամրոց» հոդվածին։