Բալաքիշի (Բալաշ) Ալեքպեր օղլու Քասումով (ադրբ.՝ Balakişi (Balaş) Ələkbər oğlu Qasımov, հոկտեմբերի 20, 1978(1978-10-20), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» էլիտար ինտելեկտուալ ակումբի անդամ, Ադրբեջանում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հաղորդավար և գլխավոր պրոդյուսեր, GameTV.az պրոդյուսերական կենտրոնի ղեկավար[1]։ 2018 թվականից Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն։

Բալաշ Քասումով
ադրբ.՝ Balakişi Ələkbər oğlu Qasımov
Ծնվել էհոկտեմբերի 20, 1978(1978-10-20) (45 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան
ԿրթությունԱդրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունգիտակ և պրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Բաքվի Նամիք Ահունդովի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը և Հաբիբբեկ Մահմուդբեկովի անվան հումանիտար տեխնիկական վարժարանը։ Բարձրագույն կրթությունն ստացել է Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանը, որն ավարտել է ֆինանսական ոլորտի բակալավրի աստիճանով։

Մանուկ հասակում ակտիվ ընթերցանությունը համադրել է ֆուտբոլային պարապմունքների հետ։ 2011 թվականին նկարահանվել է Յուլի Գուսմանի «Մի՛ վախեցիր, ես քեզ հետ եմ 1919» ֆիլմի էպիզոդիկ դերերից մեկում[2]։

2018 թվականին Ադրբեջանի պետական հեռուստաընկերության հեռարձակող խորհրդի կողմից ընտրվել է հեռուստաընկերության նոր գործադիր տնօրեն[3]։

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ խմբագրել

Բալաշ Քասումովը էլիտար ակումբի անդամ է 2004 թվականից։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի սպորտային տարբերակում հասել է էական հաջողությունների։ Լինելով թիմի ավագ՝ 2004 թվականին նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։ Դրանից հետո թիմը նվաճել է աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղում ահղթելով հեռուստադիտողների թիմին։ 2002, 2004, 2008, 2012 և 2013 թվականներին դարձել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի Ադրբեջանի չեմպիոն, 2002 թվականին՝ «Բրեյնրինգի» Ադրբեջանի չեմպիոն, 1998[4], 2003[5] (Անար Ազիմովի թիմի կազմում) և 2010 թվականներին[6]՝ Հարավային Կովկասի չեմպիոն։

2010 թվականին դարձել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբների միջազգային ասոցիացիայի «Տարվա մարդ» անվանակարգի հաղթող[7]։

2010 թվականի ձմեռային եթերաշրջանի արդյունքներով դարձել է «Բյուրեղապակե բվի», «Ադամանդե բվի», «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի լավագույն թիմի ավագի հաղթող։

2017 թվականին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ շարժման տարածման համար դարձել է Վլադիմիր Վորոշիլովի անվան մրցանակի դափնեկիր[8]։

2019 թվականին «Պրոգրես» մեդալի՝ միջազգային ինտելեկտուալ խաղերում ադրբեջանական երիտասարդությանը ներկայացնելու համար[9]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Продюсерский Центр GameTV.az — Азербайджан
  2. Премьера фильма «Не бойся, я с тобой! 1919» в Баку — 32 года спустя, или Интересные истории
  3. 3,0 3,1 «Балаш Касумов возглавил Общественное телевидение». 1news.az. 2018 թ․ մայիսի 11. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  4. «Итоги I Чемпионата Закавказья по спортивному ЧГК, 1998 год». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  5. Итоги VI Чемпионата Закавказья по спортивному ЧГК, 2003 год(չաշխատող հղում)
  6. Итоги чемпионата Южного Кавказа по спортивному ЧГК, 2010 год(չաշխատող հղում)
  7. Премии МАК ЧГК за 2010 год Արխիվացված 2011-10-19 Wayback Machine на сайте Международной ассоциации клубов ЧГК
  8. «Балаш Касумов стал лауреатом премии Ворошилова». Sputnik.az. 2017 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. President.Az (29.04.2019). «Распоряжение Президента Азербайджанской Республики o награждении медалью «Терегги» членов команды Телевизионного клуба «Что? Где? Когда?»» (ռուսերեն). President.az. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել