Բալաբեխ Կարապետ (՞, գ. Ուրտափ (Խլաթի շրջանում) - 1915, Բիթլիս), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՅԴ կուսակցության անդամ։

Բալաբեխ Կարապետ
Դիմանկար
Ծնվել էմոտ. 1878
ԾննդավայրՈւրտափ
Մահացել է1915
Մահվան վայրԲիթլիս
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
ԱզգությունՀայ
Մասնագիտությունֆիդայի

ԿենսագրությունԽմբագրել

1895-96-ին գործել է Աղբյուր Սերոբի խմբում։ 1895-ին կազմակերպել է Ուրտափի ինքնապաշտպանությունը։ 1897-98-ին Ճարտարի զինատար խմբում զենք է փոխադրել Խլաթ՝ մասնակցելով մի շարք կռիվների (Քյոշկ գյուղի, Խաթավինի և այլն)։ Հատկապես աչքի է ընկել Բաբշենի կռվում (1898)։ Աղբյուր Սերոբի ազատագրական պայքարի ըմբռնումների անդավաճան հետևորդ է։ Գործունեություն է ծավալել նաև Վանում, ապա անցել է Կարս։

Անդրկովկասում մասնակցել է հայ-թաթարական ընդհարումներին։ 1908-ի երիտթուրքերի հեղաշրջումից հետո, մինչև 1915-ը ապրել և գործել է Խլաթում։ Դավադրաբար ձերբակալվել է, տեղափոխվել Բիթլիսի բանտ և կախաղան բարձրացվել[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայկական հարց. հանրագիտարան, Ե., 1996, էջ 73-74։