Բացել գլխավոր ցանկը
Myriapoda
Phyllogonostreptus Blr1.jpg
Phyllogonos treptus
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Ենթատիպ Տրախեայիններ
Վերնադաս Բազմոտանիներ
Լատիներեն անվանում
Myriapoda
Դասեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 563885
NCBI 61985

Բազմոտանիներ (լատ.՝ Myriapoda), հոդվածոտանիների տիպի ցամաքային կենդանիների 4 դասի ընդհանուր անվանումը։ Լայնորեն տարածված է շուրջ 50 հազար տեսակ, Հայաստանում առավել հայտնի են Կոխի հազարոտնուկը, հայկական զրահակիրը, սովորական ճանճորսը։

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Մարմինը որդանման է՝ բաղկացած գլխից և երկար հատվածավորված իրանից։ Չափերը 0, 5 մմ 0, 3մ են, հատվածների թիվը՝ 170 և ավելի։ Գրեթե բոլոր հատվածները կրում են 1-2 զույգ ոտքեր (այստեղից՝ անվանումը)։ Գլխի վրա տեղադրված են երկար, չճյուղավորված բեղիկները և բերանային օրգանները։ Որոշ տեսակների մարմինը ծածկող խիտինային կուտիկուլան ընկղմված է կրով։

Ներքին կառուցվածքԽմբագրել

Շնչում Են տրաքեաներով։ Արյունատար համակարգը բաց տիպի է։ Արտաթորությունը կատարվում է մալպիգյան խողովակներով, ավշային հանգույցներով և ճարպային մարմնի օգնությամբ։ Նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից, փորի նյարդային շղթայից։ Հոտառության և շոշափելիքի օրգանները տեղադրված են բեղիկների վրա։ Ունեն պարզ աչքեր, տեսողությունը վատ է զարգացած։

Ապրում են քողարկված՝ հողի ճեղքերում, քարերի, բուսական մնացորդների, ծառերի կեղևի տակ։ Վարում են գիշերային կյանք։ Կան բուսակեր և կենդանակեր տեսակներ։

Բազմացում և զարգացումԽմբագրել

Բաժանասեռ են։ Բազմանում են սեռական ճանապարհով։ Զարգացումն ընթանում է թերի կամ լրիվ կերպարանափոխությամբ։ Ապրում են մի քանի ամսից մինչև 5-6 տարի։

ՆշանակությունԽմբագրել

Որոշ տեսակներ գյուղատնտեսական, ջերմոցային բույսերի վնասատուներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։