Բազիսային գին, ապրանքի գինը, որը սահմանվում է վաճառողի և գնորդի միջև օպցիոն բանակցության ժամանակ։ Այն որոշում է ապրանքի փաստացի գինը։

Նկարագրություն խմբագրել

Բազիսային գնի համար գոյություն ունի հավելումների և զեղչերի սանդղակ։ Տնտեսական կոնյունկտուրայի փոփոխության դեպքում բազիսային գները պահպանում են կայունությունը, իսկ հավելումներն ու զեղչերը ենթարկվում են փոփոխությունների, ինչը հանգեցնում է գների համապատասխան աճի կամ նվազման։ Փաստացի գների շեղման աստիճանը բազիսային գներից որոշվում է իրացման պայմաններով և տնտեսության վիճակով[1][2]։

Պլանավորման և վիճակագրական հաշվառման մեջ բազիսային գինը հասկացվում է որպես ինդեքսների հաշվարկման ժամանակ ընդունված գին, որը բնութագրում է արտադրության դինամիկան, ինքնարժեքը և ժողովրդական տնտեսության զարգացման այլ ցուցանիշները։ Բազիսային գները կիրառվում են, քանի որ նույն ապրանքի գների մակարդակը կարող է տարբեր լինել տարեցտարի, իսկ ազգային տնտեսության տարբեր տարիների ծախսերի ցուցանիշների չափումն ու համեմատումը ընթացիկ գներով ճիշտ պատկերացում չի տալիս դրանց իրական փոփոխության մասին[2]։

Արտաքին տնտեսական գործունեության մեջ բազիսային գինը հիմք է հանդիսանում միջազգային առևտրի գների (արտահանում և ներմուծում) ինդեքսի և ապրանքների առանձին խմբերի որոշման համար։ Հրապարակվում են միջազգային և արտաքին առևտրի վիճակագրությունում, ՄԱԿ-ի տնտեսական պարբերականներում։ Բազիսային գինը համակարգված կերպով վերանայվում է, ինչը հնարավորություն է տալիս հաշվի առնել արտաքին առևտրաշրջանառության միջակայքի փոփոխությունները, հատկապես պատրաստի այն արտադրանքի համար, որի համար բազիսային գները հաշվարկվում են որպես կոնկրետ արժեք[1][3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Новый экономический словарь / Под редакцией А. Н. Азрилияна. — М.: Институт новой экономики, 2006. — 1 088 с. — 4000 экз. — ISBN 5-89378-014-0
  2. 2,0 2,1 Базисная цена // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. «Базисная цена» — Терминологический словарь ООН. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 18-ին.