Բադրի Կվարացխելիա (վրաց.՝ ბადრი კვარაცხელია; փետրվարի 15, 1965(1965-02-15), Ծալենջիխայի մունիցիպալիտետ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրաց-ադրբեջանցի ֆուտբոլիստ, մարզիչ։

Բադրի Կվարացխելիա
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Վրաստան Վրաստան
Ադրբեջան Ադրբեջան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 15, 1965(1965-02-15) (59 տարեկան)
Ծննդավայր Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Նակիպու, ԽՍՀՄ
Հասակ 174
Քաշ 78
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ադրբեջան Գաբալա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990—1992 Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Սկուրի 75 (47)
1992—1993 Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Դինամո (Թբիլիսի) 18 (5)
1993—1994 Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Կահեթի 12 (4)
1994—1995 Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Մետալուրգ (Ռուստավի) 15 (1)
1995—1996 Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ակադեմիա 10 (5)
1996—1997 Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Մերանի 34 (12)
1997—1998 Ադրբեջան Կյապազ (Գյանջա) 22 (20)
1998—2005 Ադրբեջան Շամկիր 110 (51)
Ազգային հավաքական
2000 Ադրբեջան Ադրբեջան 3 (0)
Մարզչական կարիերա
2004—2007 Վրաստան Սիոնի օգնական
2008—2009 Ադրբեջան Ստանդարտ (Բաքու) գլխավոր մարզիչ
2011—2012 Վրաստան Սպարտակ (Ցհինվալ) օգնական
2012—2013 Ադրբեջան Գաբալա օգնական
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

1990-ականներին հանդես է եկել վրացական ակումբներում։ Գրանցված բարձր արդյունքների շնորհիվ հրավեր է ստացել «Դինամո» ակումբի կողմից, որի կազմում մասնակցել է 1992/93 մրցաշրջանին։ Թիմի հետ միասին դարձել է չեմպիոն, բայց կարիերան «Դինամոյում» սրանով ունեցավ։

Հետագայում խաղացել է վրացական մի շարք ակումբներում՝ «Կահեթի», «Մետալուրգ», «Մերանի»։

1997/98 մրցաշրջանի սկսվելուն պես տեղափոխվեց Ադրբեջան, որտեղ պայմանագիր կնքեց «Կյապազ» ակումբիի հետ[1]։

Մրցաշրջանի վերջում «Կյապազը» կարողացավ արժանանալ մրցաշրջանի ոսկե մեդալին՝ դառնալով առաջնության հաղթող, իսկ Բադրին, եզրափակիչ խաղում դառնալով հաղթական գոլի հեղինակ, ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու։

Մրցաշրջանի ավարտին «Շամկիրա» ադրբեջանական ակումբի մարզիչը փոխվեց։ Բադրին ընդունեց թիմի հրավերը և տեղափոխվեց «Շամկիրա»։

5 տարի թիմում անցկացնելուց հետո արժանացավ երեք ոսկե մեդալի, երկու անգամ խաղաց առաջնության եզրափակիչ փուլում։

Ադրբեջանի առաջնությունում Բադրին աչքը ընկավ երեք հեթ-թրիքով[2], իսկ Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում՝ «Սկոնտոյի» դեմ խաղում, դարձավ մեկ հեթ-թրիքի հեղինակ[3]։

2000 թվականին Բադրին դարձավ Ադրբեջանի քաղաքացի և իրավունք ստացավ մասնակցել ազգային հավաքականի խաղերին։ Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 3 խաղ, առաջինը՝ Վրաստանի ազգային հավաքականի դեմ, երկրորդը՝ Շվեյցարիայի, երրորդը՝ Մակեդոնիայի ազգային հավաքականների դեմ։

Կարիերան ավարտել է 2004 թվականին և վերադարձել Վրաստան, որտեղ նա սկսեց սովորել մարզչի պարտականությունները։

2004-07 թվականներին աշխատել է « Սիոնի» ակումբում որպես գլխավոր մարզիչ։

2008 թվականին Կահի Ցհադաձեի «Ստանդարտ» ակումբում աշխատել է որպես օգնական, իսկ 2009 թվականի փետրվարից մինչև հունիս եղել ակումբի գլխավոր մարզիչ[4]։

2011 թվականին դարձել է Ցհինվալ քաղաքի «Սպարտակ» ակումբի գլխավոր մարզիչ։

2012 թվականին դարձել է «Գաբալա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռամիզ Մամեդովի օգնական[5]։

Վիճակագրություն խմբագրել

Մրցաշրջան Ակումբ Լիգա Առաջնություն
Խաղեր Գոլեր
1990   Սկուրի Առաջին Լիգա 33 17
1991   Սկուրի Առաջին Լիգա 14 5
1991/92   Սկուրի Առաջին Լիգա 28 25
1992/93   Դինամո Թբիլիսի Վրաստանի ֆուտբոլի առաջնություն 18 5
1993/94  Կահեթի Վրաստանի ֆուտբոլի առաջնություն 12 4
1994/95   Մետալուրգ Վրաստանի ֆուտբոլի առաջնություն 15 1
1995/96   Ակադեմիա Առաջին Լիգա 10 5
1996/97   Մերանի Վրաստանի ֆուտբոլի առաջնություն 28 11
1997/98   Մերանի Վրաստանի ֆուտբոլի առաջնություն 6 1
1997/98   Կյապազ Բարձրագույն լիգա 22 20
1998/99   Շամկիր Բարձրագույն լիգա 31 14
1999/00   Շամկիր Բարձրագույն լիգա 21 16
2000/01   Շամկիր Բարձրագույն լիգա 15 7
2001/02   Շամկիր Բարձրագույն լիգա 21 7
2003/04   Շամկիր Բարձրագույն լիգա 11 5
2004/05   Շամկիր Բարձրագույն լիգա 11 2

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  • 1992/93 թվականի Վրաստանի չեմպիոն։
  • 1997/98, 1999/00, 2000/01, 2001/02 թվականների Ադրբեջանի չեմպիոն
  • 1998/99, 2003/04 թվականների Ադրբեջանի առաջնության արծաթե մեդալակիր
  • 1997/98 թվականի Ադրբեջանի գավաթի հաղթող
  • 1998/99, 2001/02, 2003/04 թվականների Ադրբեջանի առաջնության ֆինալիստ

Անձնական խմբագրել

  • 1997/98 (20 գոլ) և 1999/00 (16 գոլ) մրցաշրջանի լավագույն ռմբարկուЛучший бомбардир чемпионата Азербайджана: 1997/98 (20 мячей), 1999/00 (16 мячей)

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бадри Кварацхелия: «Могу создать в Азербайджане хорошую команду»(չաշխատող հղում)
  2. «3 декабря 2012 / 14:46. Салиф Балло попал в историю азербайджанской премьер-лиги». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  3. Статистика свидетельствует: «Интер» преодолеет этап, а «Симург» нет!(չաշխատող հղում)
  4. В день рождения Бадри Кварацхелия впишет своё имя в историю нашего футбола(չաշխատող հղում)
  5. Кварацхелия снова в Азербайджане

Արտաքին հղումներ խմբագրել