Բադդի Վալաստրո

իտալական ծագմամբ ամերիկացի շեֆ խոհարար

Բարտոլո «Բադդի» Վալաստրո Կրտսեր (անգլ.՝ Bartolo "Buddy" Valastro, Jr., մարտի 3, 1977(1977-03-03), Հոբոկեն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), իտալական ծագմամբ ամերիկացի շեֆ խոհարար, ձեռներեց, մի քանի ռեալիթի շոուների մասնակցելու շնորհիվ հայտնի դարձած։

Բադդի Վալաստրո
Դիմանկար
Ծնվել էմարտի 3, 1977(1977-03-03) (45 տարեկան)
ԾննդավայրՀոբոկեն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունRidgefield Park High School?
Մասնագիտությունշեֆ խոհարար և գործարար
Կայքcarlosbakery.com
Commons-logo.svg Buddy Valastro Վիքիպահեստում

Իր հոր հիմնած փռի՝ Carlo’s Bakery֊ի սեփականատերն է։ Նրան բավականին մեծ ճանաչում բերեցին «Հրուշակագործների արքա» ռեալիթի շոուի նկարահանումները, որի պրեմիերան տեղի ունեցավ 2009 թվականի ապրիլին TLC հեռուստաալիքով։ Մեծ հաջողության շնորհիվ հայտնվեցին նաև այլ՝ ոչ պակաս ճանաչում ունեցող նախագծեր՝ նրա մասնակցությամբ՝ «Ղեկավարը խոհանոցում» (2011 թվական), «Մեծ հացթուխ» (2010 թվական), «Բադդիի փռի փրկումը» (2013 թվական)։

Վաղ տարիներԽմբագրել

Բադդի Վալաստրոն ծնվել է 1977 թվականի մարտի 3-ին ԱՄՆ֊ի Նյու Ջերսի նահանգի Հոբոկեն քաղաքում, Բադդի Վալաստրո Ավագի և Մերի Պինտոյի իտալական բազմազավակ ընտանիքում։ 11 տարեկանից սկսել է աշխատել իր հոր փռում։ Բադդիի հայրը մահացել է 1994 թվականին՝ իրեն փոխարինող թողնելով իր որդուն։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է Լիզա Վալաստրոյի հետ, համատեղ կյանքում ունեցել են 3 որդի (Բարտոլո, Մարկո, Կառլո) և 1 դուստր՝ Սոֆյային։ Բադդին նաև 4 քույր ունի։

ԿարիերաԽմբագրել

Բացի Carlo’s Bakery փռից, որտեղ անց են կացվում «Հրուշակագործների արքա» հեռուստահաղորդման նկարահանումները, Վալաստրոն ունի ևս 12 փուռ, որոնք բացվել են միայն իր շոուի այդպիսի հաջողության շնորհիվ։ 2012 թվականի հունվարին Hudson Reporter թերթը Բադդիին ներառեց Նյու Ջերսի նահանգի Հադսոն շրջանի 50 ամենաազդեցիկ մարդկանց ցանկի մեջ։ Այժմ Բադդիի փռերից գործում են Նյու Ջերսի նահանգի 6 շրջաններում, ինչպես նաև նրա սահմաններից դուրս՝ Ֆիլադելֆիայում, Լաս Վեգասում և Նյու Յորքում։ Ինչպես նաև Բադդիի փռերն աշխատում են 9 նավահանգստյան կենտրոններում։

Lackawanna Factory գործարանը, որը գտնվում է Ջերսի Սիթի (Նյու Ջերսի նահանգ) քաղաքի հարևան քաղաքում, հանդիսանում է Բադդիի բիզնեսի գլխավոր գրասենյակը և գործածվում է որպես լրացուցիչ տարածք՝ հարսանեկան և ֆիրմային տորթերի ստեղծման համար, ինչպես նաև այնտեղ հատուկ հացաբուլկեղեն թխելու համար, որը հետո առաքվում է ԱՄՆ֊ի ցանկացած կետ։

2014 թվականի հունիսին Բադդին հիմնեց Event Planning & Catering company, Buddy V’s Events. ընկերությունը, որն աշխատում էր հասարակական սննդի ոլորտում, որի գործունեության հիմնական ուղղությունը Կորպորատիվ միջոցառումների կազմակերպումն է, ինչպես նաև հարսանեկան արարողությունների և ընտանեկան ցանկացած տոնի նախագծումը

TLC հեռուստաալիքով շոուներԽմբագրել

  • «Հրուշակագործների արքա» (Cake Boss) (2009 թվականից մինչ օրս)
  • «Ղեկավարը խոհանոցում» (Kitchen Boss) (2011֊2012 թվականներ)
  • «Մեծ հացթուխը» (The Next Great Baker) (2010 թվականից մինչ օրս)
  • «Բադդիի փռի փրկումը» (Buddy’s Bakery Rescue (formerly Bakery Boss)) (2013 թվականից մինչ օրս)
  • «Հրուշակագործների պայքար» (Batalha dos Confeiteiros) (2015 թվական)
  • «Հրուշակագործների թագավոր. ընտանեկան հանգիստ» (Buddy's Family Vacation) (2016 թվական)

Հետաքրքիր փաստերԽմբագրել

Կատակերգու Պոլ Ֆ. Տոմպկինսը Բադդի Վալաստրոյի Comedy Bang Bang հեռուստահաղորդման ժամանակ նմանակումներ է անում։

Metro թերթին տված իր հարցազրույցներից մեկում Բադդին ասել է, որ պատրաստվում է Մոսկվայում փուռ հիմնել[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Любовь Егорова (2014-04-22)։ «Бадди Валастро: Собор Василия Блаженного похож на торт»։ Metro։ Վերցված է 2016-05-19 

Արտաքին հղումներԽմբագրել