Բագրատ Լոգյան
հայ հեղափոխական
Բագրատ Վասիլի Լոգյան (հունիսի 28, 1888, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 12, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Անդրկովկասի հեղափոխական շարժման մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։ Լոգյան Կարսի համաքաղաքային բանվորական կոմիտեի (1905) հիմնադիրներից է։
Բագրատ Լոգյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1888 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 12, 1955 (67 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հեղափոխական |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
1906-1909 թվականներին մասնակցել է Բաքվի բանվորական հեղափոխական շարժմանը։ 1917 թվականին ընտրվել է Ալեքսանդրապոլի քաղաքային բոլշևիկյան կոմիտեի անդամ։ 1918 թվականին Հյուսիսային Կովկասում կարմիր բանակի շարքերում կռվել է դենիկինցիների դեմ։ 1919 թվականին ընդհատակյա կուսակցական աշխատանք է կատարել Թիֆլիսում։ Անդրկովկասում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ղեկավար տնտտեսական աշխատանք է վարել Թիֆլիսում, Երևանում, Լենինականում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 651)։ ![]() |