Բագաբագ, (անգլ.՝ Bagabag) կղզի Բիսմարկի ծովում։ Պատկանում է Պապուա-Նոր Գվինեային։ Վարչականորեն ներառված է Մոմասե տարածաշրջանի Մադանգ նահանգի կազմում։

Բագաբագ
Տեսակհրաբուխ և կղզի
Երկիր Պապուա Նոր Գվինեա
Վարչատարածքային միավորMadang Province?
Երկարություն7,5 կմ
Լայնություն6,8 կմ
Մակերես37 կմ²
Բնակչություն3000 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Տեղագրություն խմբագրել

Կղզին հրաբխային ծագում ունի։ Գտնվում է Մադանգ քաղաքից 62 կմ դեպի հյուսիս-արևելք և Նոր Գվինեայից 43 կմ դեպի հյուսիս[1]։ Նաև 18 կմ Կարկար կղզուց դեպի հյուսիս-արևմուտք։

Կղզու տարածքը կազմում է 37 կմ².[1] Նրա տրամագիծը հասնում է 7 կմ-ի։ Երկրաբանորեն կղզին կազմված է ժայթքող հրաբխներից։ Նրա կենտրոնում գտնվում է հանգած հրաբխային զանգվածներ, դրա համար էլ Բագաբագի ռելիեֆը բավական ցամաքային է, կազմված է նաև զառիթափ լանջերից, որոնց բարձրությունը հասնում է 600 մետրի։ Կղզու հարավ արևելյան մասում գտնվում է ամուր և պինդ ժայռեր, որոնք իրականում խորն են և երկիրը չորացնում է։

Պատմություն խմբագրել

Կղզու բացվելու օրվանից նրա տերը դարձավ Անգլիան և մասնավորապես ծովահեն Դամպիր, Ուիլյամը։ Բագաբագը բացվել է 1699—1700ական թվականներին, դրա հիմնական նպատակն էր ավելի հեշտությամբ հյուսիս արևմտյան մասից մոտենալն Ավստրալիային, կղզու հյուսիսային մասում է գտնվում Նոր Գվինեան, նաև Բիսմարկ կղզիախումբը։ Ճանապարհորդը կղզու անունը դրել է «Պարոն Ռոբերտ Ռիչիի կղզին» (անգլ.՝ Sir Robert Rich’s Island).[2]

Բնակչություն խմբագրել

Կղզիում ապրող մարդիկ շփվում են իրար հետ ավստրոնեզյան լեզվով[3]։ Բայց կարողանում են խոսել նաև գեդագեդ լեզվով։

Բնակչության մեծամասնությունը կրոններից նախընտրում է քրիստոնեությունը։

Տնտեսություն խմբագրել

Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսություննն է (ավելի շատ բանաների արդյունաբերությամբ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Bagabag» (անգլերեն). oceandots.com. Վերցված է 2010 թ․ ապրիլի 7-ին.
  2. Gary C. Williams. William Dampier: Pre-Linnean Explorer, Naturalist, Buccaneer // Proceedings of the California Academy of Sciences. — 2001. — В. 11. — Т. 55. — С. 152.
  3. «Organised Phonology Data. Takia Language [TBC]» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 7-ին.