Բաբկեն Արսենի Բազունց

բժիշկ

Բաբկեն Արսենի Բազունց (դեկտեմբերի 14, 1995(1995-12-14), Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան - հոկտեմբերի 21, 2020(2020-10-21), Շեխեր, Մարտունու շրջան, Արցախ), Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատոր, կարդիովիրաբույժ, բժշկական ծառայության լեյտենանտ։

Բաբկեն Արսենի Բազունց
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 14, 1995(1995-12-14)
ԾննդավայրԳորիս, Սյունիքի մարզ, Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 21, 2020(2020-10-21) (24 տարեկան)
Մահվան վայրՇեխեր, Մարտունու շրջան, Արցախ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԳորիսի թիվ 4 ավագ դպրոց և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունռազմական բժիշկ

Հայրենական մեծ պատերազմի մասնակից բժիշկ Բաբկեն Բազունցի ծոռը[1]։

Կենսագրություն խմբագրել

Բաբկեն Բազունցը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 14-ին, Գորիս քաղաքում[2]։ Ավարտել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը, որից հետո ուսում շարունակել է Երևանի պետական բժշկական համալսարանում[3]։ Վերապատրաստվել է արտասահմանյան ճանաչված բուժհաստատություններում։

2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ եղել է N զորամասի բուժկետի պետ։ Զոհվել է 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ՝ առաջնագծի հարավային ուղղությամբ, մասնագիտական պարտքը կատարելիս[4]։

Հայաստանի նախագահի հրամանագրով Բաբկեն Արսենի Բազունցը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Media, Med (2020 թ․ դեկտեմբերի 1). «Պատերազմում զոհվել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատոր Բաբկեն Բազունցը». MedMedia. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  2. «Պատերազմում մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատոր Բաբկեն Բազունցը». ԳԱԼԱ. 2020 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
  3. «Պատերազմում մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատոր Բաբկեն Բազունցը». 1in.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  4. «Զոհված հերոս, ապագա բժիշկ Բաբկեն Բազունցը Հայրենական մեծ պատերազմի մասնակից, բժիշկ Բաբկեն Հարությունի Բազունցի ծոռն է․ Արմեն Մուրադյան». infoport.am. 2020 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել