Գորիսի թիվ 4 ավագ դպրոց
Գորիսի թիվ 4 ավագ դպրոց, հանրակրթական ավագ դպրոց Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։
Գորիսի թիվ 4 ավագ դպրոց | |
---|---|
Տեսակ | ավագ դպրոց |
Հիմնադրված է | 1968 |
Տնօրեն | Արմինե Շեգունց |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Գորիս |
Հասցե | քաղաք Գորիս, Գրիգոր Տաթևացու փող., 18 շենք |
Կայք | goris4.schoolsite.am/author/goris4/ |
Պատմություն
խմբագրելԴպրոցը հիմնվել է 1968 թվականին։ Դրանից առաջ եղել է ութամյա։ 1968 թվականին տնօրեն է եղել Անդրանիկ Բուդաղյանը, այնուհետև` Սերոբ Հովսեփյանը, Մելսիկ Ավետյանը, Էդիկ Գրիգորյանը, Արմինե Շեգունցը։ Դպրոցը 2004 թվականին փակվել է։ 2006 թվականի դեկտեմբերի 1-ից վերաբացվել է որպես Գորիսի պետական համալսարանի հենակետային վարժարան։ 2009 թվականի սեպտեմբերից կոչվում է Գորիսի թիվ 4 ավագ դպրոց։ 2005 թվականից մինչև այժմ տնօրենն է Արմինե Շեգունցը։
Համագործակցություն
խմբագրել- Երևանի պետական համալսարան
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
- Գորիսի պետական համալսարան
- ԱՄՆ դեսպանատուն
- ՌԴ դեսպանատուն
- Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
- Հայ մանուկների հիմնադրամ
- Փրոջեքթ Հարմոնի կազմակերպություններ[1]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ — ԳՈՐԻՍԻ N4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ». goris4.schoolsite.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Կարեն Սահակյան «Ուրվագիծ Գորիսի կրթական համակարգի պատմության»