Բաբկեն Աստվածատրյան

քաղաքական գործիչ

Բաբկեն Աշոտի Աստվածատրյան (հունիս 1905[1], Քանաքեռ, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 27, 1960(1960-09-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային պետական աշխատող։

Բաբկեն Աստվածատրյան
Դիմանկար
Ծնվել էհունիս 1905[1]
ԾննդավայրՔանաքեռ, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 27, 1960(1960-09-27)[1] (55 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բժիշկ
Զբաղեցրած պաշտոններառողջապահության նախարար և Երևանի քաղաքապետ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան[1] և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Ծնվել է 1905 թվականին, Քանաքեռ գյուղում (այժմ՝ Երևան քաղաքի շրջագծի մեջ)։ 1927 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, ապա աշխատել որպես բժիշկ։ 1937 թվականին նշանակվել է ՀԽՍՀ առողջապահության ժողկոմ։ Հետագայում աշխատել է որպես ՀԽՍՀ ժողկոմխորհի, ապա Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ (1940-1943, 1948-1951), Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և կուլտուրական կապերի հայկական ընկերության նախագահ (1951-1953, 1955-1956), Աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ (1954-1955)։

Եղել է ՀԽՍՀ 4-րդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ, ՀԿԿ Կենտկոմի անդամ։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։ Աստվածատրյանի անունը շնորհված է ՀԽՍՀ Աբովյանի շրջանային հիվանդանոցին։ ԽՄԿԿ անդամ 1937-ից։

Մահացել է 1960 թվականի սեպտեմբերի 27-ին, Երևանում։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 592