Բաբի տաճարը` (դամբարան), բահայի հավատի երկու գլխավոր տաճարներից մեկն է, որը գտնվում է Իսրայելի Հայֆա քաղաքում, որտեղ թաղված են նոր հավատի հիմնադիր Բաբի մասունքները, որից հետագայում ծագել է բահայի կրոնը։

Բաբի տաճար
պարս.՝ مقام اعلی
Հիմնական տվյալներ
Տեսակդամբարան և տաճար
ԵրկիրԻսրայել Իսրայել
ՏեղագրությունՀայֆա
Մասն էBahá'í World Centre buildings?
Կազմված էԲահայի այգիներ
ՃարտարապետWilliam Sutherland Maxwell?
Քարտեզ
Քարտեզ
 Shrine of the Báb Վիքիպահեստում

Ապագա տաճարի գտնվելու վայրը ուղղակիորեն որոշել է Բահաուլլան 1891 թվականին[1], բայց դամբարանը կառուցվել է Աբդուլ-Բահայի գլխավորությամբ շատ տարիներ անց։ Բաբի աճյունն այնտեղ թաղվել է 1909 թվականի մարտի 21-ին։ Շենքը, որը ներկայում դարձել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտներից մեկը[2][3][4][5], կառուցվել է դամբարանի վրա Շողի Էֆֆենդիի գլխավորությամբ 1949-1953 թվականներին։

Բաբի տաճարի քարերի մեծ մասը Իսրայել է տեղափոխվել Իտալիայից։ Տաճարի ճարտարապետը եղել է կանադացի բահայի Մաքսվել Ուիլյամ Սազերլենդը՝ Շողի Էֆֆենդիի սկեսրայրը, որն իր նախագծերն ստեղծել է Beaux-Arts ոճով։ Գմբեթի կառուցվածքային մշակման որոշ ասպեկտներ նախագծել են Տեխնիոնի պրոֆեսորները[6]։

Բաբի տաճարը Հայֆայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է։ Բահայի հավատքի հետևորդները Բաբի տաճարը և նրա շրջակա այգիները (որոնք նույնպես վերաբերում են Համաշխարհային ժառանգության օբյեկտին) համարում են «նվեր մարդկությանը»։

2008-2011 թվականներին տաճարը վերակառուցվել է[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի Բահայի համայնքի պաշտոնական վեբ կայք».
  2. UNESCO World Heritage Centre (2008 թ․ հուլիսի 8). «Three new sites inscribed on UNESCO's World Heritage List». Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.
  3. World Heritage Committee (2007 թ․ հուլիսի 2). «Convention concerning the protection of the world cultural and natural heritage» (PDF). էջ 34. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.
  4. Israeli Baha'i sites recognized by UNESCO Արխիվացված 2008-09-22 Wayback Machine Haaretz.com
  5. UNESCO World Heritage Centre (2008 թ․ հուլիսի 8). «Baháʼí Holy Places in Haifa and the Western Galilee». Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.
  6. «Golden anniversary of the Queen of Carmel». Baháʼí World News Service. 2003 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2007 թ․ մայիսի 12-ին.
  7. «Beauty of restored Shrine set to dazzle visitors and pilgrims». Bahá'í World News Service. 2011 թ․ ապրիլի 12. Վերցված է 2011 թ․ ապրիլի 12-ին.

Գրականություն խմբագրել