Բաբելոնի աշտարակ, բաբելոնյան աշտարակ (եբրայերեն՝ מִגְדַּל בָּבֶל‎` Migddal Bāḇēl), Հին կտակարանի, Հրեական Աստվածաշնչի (Թանախ) Ծննդոց գրքում գրված պատմություն է, լեգենդ, որը փորձում է բացատրել տարբեր լեզուների ծագումը։ Այս պատմության համաձայն՝ Մեծ Ջրհեղեղից հետո մարդկային սերունդները խոսում էին մի ընդհանուր լեզվով։ Գաղթելով արևելքից՝ նրանք գալիս են Սենաար (եբրայերեն՝ שנער‎) կոչվող երկիրը։ Հին Կտակարանում գրված է այսպես՝

Բաբելոնի աշտարակ, Պիտեր Բրեյգել Ավագի նկարը, 1563 թվական
Լեզուների խառնաշփոթը, փորագրություն, Գուստավ Դորե, 1865
4 Նրանք ասացին. «Եկէք մեզ համար քաղաք կառուցենք եւ աշտարակ, որի գագաթը հասնի մինչեւ երկինք։ Համբաւ ձեռք բերենք ողջ աշխարհով մէկ սփռուելուց առաջ»։

5 Տէրն իջաւ, որպէսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները։

6 Տէրն ասաց. «Սրանք մէկ ժողովուրդ են, ունեն մէկ լեզու եւ սկսել են այդ գործն անել։ Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են։

7 Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպէս, որ ոչ մէկը չհասկանայ իր ընկերոջ ասածը»։

8 Տէր Աստուած այնտեղից նրանց սփռեց աշխարհով մէկ, եւ նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց։

9 Դրա համար այն կոչուեց Խառնակութիւն (Բաբելոն), որովհետեւ Տէր Աստուած այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները եւ այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով մէկ։
- Ծննդոց 11:4–9[1]

Որոշ ժամանակակից դպրոցներ համարում են, որ Բաբելոնյան աշտարակի պատմությունը վերցվել է Միջագետքի Մարդուկ աստծո պատվին Բաբելոնի թագավոր Նաբուպալասարի (մ. թ. ա. 610) կողմից կառուցված զիկկուրատից՝ Էտեմենանկիից[2][3]։ Բաբելոնի Մեծ Զիկկուրատն ուներ 91 մետր բարձրություն։ Ալեքսանդր Մեծը հրամայել է այն ավերել մոտ մ. թ. ա. 331 թվականին[4][5]։ Այս լեգենդին շատ նման պատմություն կա նաև շումերական «Էնմերկարը և Արատտայի թագավորը» ավանդազրույցում։

Պատմություն խմբագրել

 
Ուշ միջնադարյան գերմանական ձեռագիր (մոտ 1370-ական թվականներ)։

Դրա պատմությունը գրված է Ծննդոց 11:1-9 գլխում։ Երկրի վրա մարդիկ նույն լեզվով էին խոսում։ Արևելքից գաղթելով` մարդիկ բնակություն են հաստատում Սենաար կոչվող տեղանքում։ Մարդիկ որոշում են քարեր հավաքել և կառուցել քաղաք` մի աշտարակով, որը կհասնի երկնքին, սրանով ցույց տալով իրենց փառքը։ Աստված իջնում է երկիր` քաղաքը և աշտարակը տեսնելու և նկատում, որ եթե մարդիկ մեկ լեզվով չխոսեին, նրանք չէին կարող հասնել իրենց ուզածին։ Աստված վերադառնում է և խառնում մարդկանց լեզուները` դարձնելով նրանց անհասկանալի միմյանց համար, տարածում նրանց ամբողջ աշխարհով՝ սրանով դադարացնելով աշտարակի կառուցումը։ Սրա պատճառով քաղաքն անվանվում է Բաբելոն։

Ստուգաբանություն խմբագրել

«Բաբելոնի աշտարակ» բառակապակցությունը Աստվածաշնչում չի հանդիպում։ Աստվածաշնչում գրված է միայն «քաղաքը և աշտարակը» (եբրայերեն՝ אֶת-הָעִיר וְאֶת-הַמִּגְדָּל‎) կամ պարզապես «քաղաքը» (եբրայերեն՝ הָעִיר‎)։ Բաբելոն աքքադերենից թարգմանաբար նշանակում է «Աստծո դարպաս» (bab` «դարպաս» + ilu՝ «աստված»)[6]։ Ըստ Աստվածաշնչի` «Բաբելոն» բառն առաջացել է եբրայերեն balal, բառից, որը նշանակում է «խառնաշփոթ»[7]։

Պատմական հիմք խմբագրել

 
Բաբելոնի կախովի այգիները (19-րդ դար), ֆոնին պատկերված է Բաբելոնի աշտարակը։

Ծննդոցում գրված է, որ Բաբելոնը (Յոթանասունից թարգմանությունում` Βαβυλών) Նեբրովթ թագավորի թագավորության մի մասն էր կազմում։ Աստվածաշնչում կոնկրետ նշված չէ, թե արդյոք Նեբրովթն է հրամայել կառուցել աշտարակը, բայց շատ այլ աղբյուրներում Բաբելոնի աշտարակի կառուցումը կապվում է հենց Նեբրովթի հետ։

Ծննդոց 11:9-ում Բաբելոն բառի ծագումը կապվում է եբրայերեն balal բայի հետ, որը նշանակում է խառնել, խառնաշփոթ ստեղծել։ Առաջին դարի հռոմեահրեական հեղինակ Հովսեփոս Փլավիոսը նույնպես նշում է, որը Բաբելոն (βαβὲλ) բառը ծագել է եբրայերենից, որը նշանակում է խառնաշփոթ[8]։

Բառի հունարեն ձևը սեպտուագինտայում՝ Βαβυλὼν, ծագել է աքքադերեն Bāb-ilim արտահայտությունից, որը նշանակում է աստծո դարպաս` նկատի ունենալով հին Շումերի մեծ տաճար-աշտարակները` զիկկուրատները։

Բաբելոնի ավերակները գտնվում են Ալ-Հիլլա քաղաքի մերձակայքում՝ Իրաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աստուածաշունչ Մատեան Հին եւ նոր կտակարանների, արեւելահայերեն նոր թարգմանութիւն, Մայր աթոռ Ս. Էջմիածին եւ Հայաստանի Աստվածաշնչային ընկերութիւն, 1994, Ծննդոց 11:4-9
  2. Harris, Stephen L. (2002). Understanding the Bible. McGraw-Hill. էջեր 50–51. ISBN 9780767429160.
  3. Streck, Michael P. (2006). «Die Stadt, an deren Freuden man nicht satt wird». Damals (German). Special volume: 11–28.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Diodorus Siculus, 2.9.9; Strabo, Geography, 16.1.5.
  5. R.J. van der Spek, "Darius III, Alexander the Great and Babylonian scholarship" in: Achaemenid History XIII (Leiden 2003), 289-346.
  6. «Online Etymology Dictionary». Etymonline.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. Book of Genesis, 11:9
  8. Josephus, Antiquities, 1.4.3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 192