Ռամզ Բաբաջան (ռուս.՝ Рамз Насырович Бабаджан, դեկտեմբերի 2, 1921(1921-12-02), Տաշքենդ, Ղրղզական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան - դեկտեմբերի 31, 2008(2008-12-31), Տաշքենդ, Ուզբեկստան), ուզբեկ գրող և դրամատուրգ, լրագրող։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր է (1972)։ Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական գրող է (1981)։

Ռամզ Բաբաջան
ուզբ.՝ Ramz Bobojon
Ծնվել էդեկտեմբերի 2, 1921(1921-12-02)
ԾննդավայրՏաշքենդ, Ղրղզական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել էդեկտեմբերի 31, 2008(2008-12-31) (87 տարեկան)
Վախճանի վայրՏաշքենդ, Ուզբեկստան
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուուզբեկերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուզբեկստան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Ռամզ Բաբաջանը ծնվել է 1921 թվականի դեկտեմբերի 2-ին Տաշքենդում։ Կրթություն է ստացել կրթության և դաստիարակության ուսումնարանում, այնուհետև` Տաշքենդի պետական մանկավարժական ինստիտուտում (լեզվի և գրականության ֆակուլտետ)։ Որպես լրագրող աշխատել է թերթում և ռադիոյում, իսկ հետագայում դարձել է գրականության և արվեստի հրատարակչության տնօրեն։ Եղել է Ուզբեկստանի գրողների միության փոխնախագահ։

Ստեղծագործություններ խմբագրել

Բաբաջանը իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակել է 1939 թվականին։ Բաբաջանի գրչին են պատկանում «Նոր ռուբայիներ», «Արևը բիբերում», «Այո, ես ասիացի եմ», «Սիրո խոնարհում» բանաստեղծական ժողովածուները, ինչպես նաև` «Յուսուֆ և Զուլեյխա» և «Կենդանի ջուր» պոեմները (վերջինիս համար գրողն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի)։ Բաբաջանը թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Նիկոլայ Նեկրասովի, Ալեքսանդր Տվարդովսկու, Հենրիկ Իբսենայի և այլ գրողների ստեղծագործությունները։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել