Ավագ Բաբայանց
Ավագ Աբելի Բաբայանց (մայիսի 12, 1932, Սամարղանդ, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-մայոր (1981)։
Ավագ Բաբայանց | |
---|---|
1932 | |
Ծննդավայր | Սամարղանդ, Ուզբեկստան |
Կոչում | գեներալ-մայոր |
Խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ (1991) Յուրի Բաբայանցի հորեղբոր որդին։
Կենսագրություն խմբագրել
1951 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ, որտեղից էլ ընդունվել է Ուլյանովսկի Լենինի անվան Կարմիր դրոշի գվարդիայի տանկային ուսումնարան, որն ավարտելուց հետո ստացել է առաջին սպայական կոչումը, այնուհետև ուղարկվել է ծառայության Անդրկովկասի ռազմական շրջան։ 1970-1977 թվականներին եղել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի՝ Ախալցխայում տեղաբաշխված 10-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի, 1978 թվականին՝ 4-րդ համազորային բանակի (նաև՝ ռազմական խորհրդի նախագահի 1-ին տեղակալ), 1979-1985 թվականներին՝ Հեռավորարևելյան զինվորական օկրուգի 35-րդ համազորային բանակի, 1985-1990 թվականներին՝ ԽՍՀՄ քաղաքացիական պաշտպանության շտաբի քաղբաժինների պետ։
Գործուն մասնակցություն է ունեցել Ուկրաինայում Չեռնոբիլի ատոմակայանի վթարի (1986), Հայաստանում` Սպիտակի երկրաշարժի (1988) հետևանքների վերացման գործում։ Եղել է ՌԴ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակերի նախարարության վետերանների խորհրդի նախագահի առաջին տեղակալը[1]։
Պարգևներ խմբագրել
- «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին մատուցած ծառայության» երկրորդ աստիճանի շքանշան
- «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին մատուցած ծառայության» առաջին աստիճանի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Գեներալ-մայորի կոչում
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Գրականություն խմբագրել
- Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ., էջ 434։ ISBN 978-9939-53-105-2
- Саркисян А. Е. Разведка и контрразведка: армянский след (Биографические очерки о разведчиках и контрразведчиках). - Е., "Амарас", 2005, с.155-157