Կալիստրատ Իվանովիչ Բաբախին (մայիսի 2, 1918(1918-05-02), Կոզլովկա, Զուդովսկի գյուղական խորհուրդ, Բոլոտնինսկի շրջան - մայիսի 22, 1987(1987-05-22), Կոզլովկա, Զուդովսկի գյուղական խորհուրդ, Բոլոտնինսկի շրջան, Նովոսիբիրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից, 3-րդ Բելառուսական ճակատի 11-րդ գվարդիայի բանակի 26-րդ գվարդիայի հրաձգային դիվիզիայի 30-րդ գվարդիայի առանձնակի սակրավոր գումարտակի ջոկատի հրամանատար, Խորհրդային Միության հերոս, գվարդիայի սերժանտ։

Կալիստրատ Բաբախին
մայիսի 2, 1918(1918-05-02) - մայիսի 22, 1987(1987-05-22) (69 տարեկան)
ԾննդավայրԿոզլովկա, Զուդովսկի գյուղական խորհուրդ, Բոլոտնինսկի շրջան
Մահվան վայրԿոզլովկա, Զուդովսկի գյուղական խորհուրդ, Բոլոտնինսկի շրջան, Նովոսիբիրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲոլոտնինսկի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1918 թվականի մայիսի 2-ին, Տոմսկի գավառի Կոզլովկա գյուղում (այժմ գյուղը գտնվում է Նովոսիբիրսկի մարզի Բոլոտնի շրջանում), գյուղացիների ընտանիքում։ 1943 թվականից ի վեր եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն (6) (ԽՄԿԿ) անդամ։ Ավարտել է տարրական դպրոցը, աշխատել է կոլտնտեսությունում։

1938 թվականից զինակոչվել է Կարմիր բանակ։ 1940 թվականին նա զորացրվել է։ Երկրորդ անգամ զինակոչվել է 1942 թվականի մայիսին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտերում է 1942 թվականի հունիսից։ Պատերազմել է 3-րդ բելառուսական ճակատում։

Պատերազմի տարիներին նրա ձեռքով անցել են ոչ ավել ոչ պակաս տասնչորս հազար ական։ Հարձակման ժամանակ զինյալները գիտեին, որ եթե առջևից Բաբախինի ջոկատն է, ապա հաջողությունն ապահովված է։

Բերեզինա գետի մարտանցման ժամանակ հատկապես աչքի է ընկել 30-րդ գվարդիայի սակրավորների գումարտակի ջոկատի հրամանատար Բաբախինը։ 1944 թվականի հունիսի 30-ին թշնամու հետ դաժան մարտերի ժամանակ նա առաջինն էր ով հասավ գետի հակառակ ափը։ Իր պատրաստած լաստանավը անցկացրել է 4 թնդանոթ, 42 կցորդներով զինամթերք և ավելի քան 120 մարտիկներ։

1944 թվականի հուլիսի 14-ին, Նեման գետի մարտանցման ժամանակ լողալով աջ ափից ձախը անցկացրել է ճոպան։ Գերմանավիների կրակոցների տակ դժվարությամբ անցնելով գետի մյուս ափը, գվարդիայի սերժատը ամրացրեց ճոպանը և հսկեց այն մինչև օգնական ուժերի ժամանումը։ Իր գործողությունների արդյունքում Բաբախինը նպաստեց լաստանավերով հրետանիի, հետևազորի, կցորդներով զինամթերք և սննդամթերքի, գետն անցկացնելու գործին։

1945 թվականի Մարտի 24-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով, Բերեզին և Նեմման գետերի մոտ մղված մարտերում ցուցաբերված քաջության և հերոսության համար, գվարդիայի սերժանտ Բաբախինին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» կրծքանշանով (№ 5006):

Ամբողջ պատերազմի ընթացքում չունեցավ գրեթե որ մի քերծվածք։ Սակայն Կենիսբերգի ամրոցի պատերի մոտ ականազերծման աշխատանքների ժամանակ արկը պայթել է Բաբախինի ձեռքի մեջ։ Նրան անմիջապես տեղափոխել են բուժ կետ։ Չնայած վիրաբուժների հաշված 10 վնասվածքների, նա ապրեց։

1946 թվականին հիվանդանոցում մի քանի ամիս բուժվելուց հետո Բաբախինը զորացրվեց։ Նա վերադարձավ իր հայրենի գյուղ, որպես 2-րդ կարգի հաշմանդամ։ Մինչև 1982 թվականը նա աշխատել է կոլտնտեսությունում։ Մահացել է 1987 թվականի մայիսի 22-ին։

Պարգևներ խմբագրել

  • «Ոսկե աստղ» կրծքանշան, Խորհրդային Միության հերոս
  • Լենինի շքանշան
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Այդ թվում նաև՝
    • «1941-1945 թվականներին Հայրենական պատերազմում Գերմանիայի հանդեպ տարած հաղթանակի» կրծքանշան
    • «1941-1945 թվականների Հայրենական պատերազմում հաղթանակի քսան տարվա» հոբելյանական կրծքանշան
    • «1941-1945 թվականների Հայրենական պատերազմում հաղթանակի երեսուն տարվա» հոբելյանական կրծքանշան
    • «1941-1945 թվականների Հայրենական պատերազմում հաղթանակի քառասուն տարվա» հոբելյանական կրծքանշան

Հիշողություն խմբագրել

  • Նա թաղվել է Կոզլովկա գյուղի գերեզմանոցում։
  • Նրա հայրենի գյուղում իր անունով փողոց է անվանվել։

Արտաքին հղումներ խմբագրել

  Կալիստրատ Բաբախին «Երկրի հերոսներ» կայքում (Ստուգված է 19 Ապրիլի 2011)