Ա. Ի. Կազանցևի փողոց (Յալթա)

փողոց Յալթայում

Ա. Ի. Կազանցևի փողոց (ռուս.՝ Улица А. И. Казанцева), փողոց Ղրիմի Յալթա քաղաքի Վասիլևկա միկրոշրջանում։ Անվանվել է ընդհատակյա գործիչ, Յալթայի պարտիզանական 10-րդ ջոկատի հրամանատար մայոր Անդրեյ Իգնատևիչ Կազանցևի պատվին։ Սկիզբ է առնում Դմիտրի Ուլյանովի փողոցից և ավարտվում Սուբխիի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 660 մետր է։

Ա. Ի. Կազանցևի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն660 մետր
Փոստային ինդեքս298624

Նկարագրություն խմբագրել

Յալթա քաղաքի Ա. Ի. Կազանցևի փողոցը գտնվում է Վասիլևկա միկրոշրջանում։ Այն սկսվում է Դմիտրի Ուլյանովի փողոցից, հատում Գոռնայա փողոցը, Սուբխիի փողոցը և ավարտվում շրջադարձ կատարած նույն փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 54 շինություն։ Երկարությունը 660 մետր է։

Ա. Ի. Կազանցևի փողոցի փոստային դասիչն է՝ 298624։

Փողոցն անվանվել է ընդհատակյա գործիչ, Յալթայի պարտիզանական 10-րդ ջոկատի հրամանատար մայոր Անդրեյ Իգնատևիչ Կազանցևի պատվին։ 1941 թվականին ֆաշիստական գերությունից փախած կարմիրբանակային մայոր Կազանցևը 1942 թվականին առափին ինքնուրույն գործող ընդհատակյա փոքր խմբերը միավորեց միասնական ընդհատակյա կազմակերպության մեջ, որը կազմված էր շտաբից և 13 ընդհատակյա խմբերից։ Նա հիմնեց նաև ընդհատակյա տպարան, որը թողարկում էր «Կրիմսկայա պրավդա» թերթը, որը ինքն էլ խմբագրում էր։ 1943 թվականի հոկտեմբերին Կազանցևի գլխավորած 64-հոգանոց խումբը գնաց անտառ և միացավ Հարավային խմբավորման 4-րդ պարտիզանական բրիգադին, որի հիման վրա նոյեմբերին ստեղծվեց Յալթայի պարտիզանական 10-րդ ջոկատը, որի հրամանատար դարձավ Անդրեյ Կազանցևը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Ялта, которую мы должны помнить».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել