Աֆրիկյան գետնասկյուռ
Աֆրիկյան գետնասկյուռ
Xerus inauris
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ենթակարգ Սկյուռանմաններ
Ենթաընտանիք Xerinae
Ցեղ Գետնասկյուռեր
Լատիներեն անվանում
Xerus
(Hemprich & Ehrenberg, 1833)
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Աֆրիկյան գետնասկյուռ, (լատին․՝ Xerus) Կենդանիների թագավորության, Քորդավորների տիպի, Կաթնասունների դասի, Կրծողների կարգի, Սկյուռանմանների ենթակարգի գետնասկյուռ, որը տարածված է Աֆրիկա մայրցամաքում։

Կենդանու լատիներեն անվանումը (Xerus) թարգմանաբար նշանակում է «չորասեր»։ Եվ իրոք, այս կենդանիները շատ չորասեր կրծողներ են։ Տարածված են Աֆրիկա մայրցամաքի միայն Հարավային փոքր հատվածում։ Ներկայումս պահպանվել են միայն Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Լեսոթոյում, Անգոլայում և Բոտսվանայում։ Ապրում են Աֆրիկայի սավաննաներում, արևոտ անտառներում, կիսաանապատներում և անապատներում։

Կենսակերպ խմբագրել

Նրանք սնվում են բույսերի սերմերով և պտուղներով, ուտում են բույսերի և փոքր ծառերի արմատներ և սոխի (կամ սխտորի) գլուխ։ Նրանք լրջորեն վնաս են հասցնում Աֆրիկյան երկրների գյուղատնտեսությանը, բերքահավաքի եղանակին ուտելով գետնանուշի և բատատի (քաղցր կարտոֆիլ) բերքը։

Բացի հիմնական սննդից (բույսեր), նրանք սնվում են նաև որոշ միջատներով, փոքր սողուններով և թռչնի ձվերով։ Կա վարկած, որ գետնասկյուռերի մարմնի ջերմաստիճանը ձմռանը կարող է հասնել -2 °C-ի, սակայն այդ տվյալները կասկածելի են թվում, քանի որ որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ մարմնի ջերմաստիճանը կարգավորող սպիտակուցները ձմռանը չեն հեռանում օրգանիզմից։

Դասակարգում խմբագրել

Աշխարհում տարածված են Աֆրիկյան գետնասկյուռերի 3 ընտանիքի 4 ցեղատեսակ[1]

  • Ենթաընտանիք՝ Xerus
    • Կարմրավուն աֆրիկյան գետնասկյուռ (Xerus rutilus)
  • Подрод Euxerus
    • Բծավոր աֆրիկյան գետնասկյուռ (Xerus erythropus)
  • Ենթաընտանիք՝ Geosciurus
    • Կապյան աֆրիկյան գետնասկյուռ (Xerus inauris)
    • Դամարյան աֆրիկյան գետնասկյուռ (Xerus princeps)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աֆրիկյան գետնասկյուռը Արխիվացված 2011-05-22 Wayback Machine Wilson D. E. & Reeder D. M. 2005. Կենդանիների տարածվածություն գրքում. A Taxonomic and Geographic Reference (3rd ed.). - Baltimore: Johns Hopkins University Press, 2 vols. (2142 pp.) ISBN 978-0-8018-8221-0

Գրականություն խմբագրել

 
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։
  • Nowak, Ronald M. 1991. pp. 577–8 Walker's Mammals of the World Fifth Edition, vol. I. Johns Hopkins University Press, Baltimore.
  • Thorington, R. W. Jr. and R. S. Hoffman. 2005. Family Sciuridae. pp. 754–818 in Mammal Species of the World a Taxonomic and Geographic Reference. D. E. Wilson and D. M. Reeder eds. Johns Hopkins University Press, Baltimore

Պատկերասրահ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրիկյան գետնասկյուռ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրիկյան գետնասկյուռ» հոդվածին։