Աֆրիկյանների ակումբ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աֆրիկյանների ակումբ, հանրապետական նշանակության պատմական շինություն Երևանում՝ կառուցված 19-րդ դարի վերջին։ Կառուցված է կարմիր տուֆից։
Տեսակ | մշակութային արժեք և շենք |
---|---|
Երկիր | ![]() |
Բնակավայր | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Հասցե | Տերյան փող. 11-13[1] |
Ներկա վիճակ | ապամոնտաժվել է |
ՀՀ ՊՄԱՀ | 1.6/204 |
![]() |
Ներկա կարգավիճակը
խմբագրելՇենքը գնվել է բնակիչներից «Միլենիում Քընսթրաքշըն» ՍՊԸ-ի կողմից ( «Դվին հոլդինգ» ՓԲԸ-ի իրավահաջորդը) և ՀՀ կառավարության 2008 թ.-ի 108 N որոշմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ։
Հուշարձանը ներառված է պատմամշակութային հուշարձանների և անշարժ հուշարձանների պետական ցանկում։
Ներկայումս այն ապամոնտաժված է և ենթակա վերակառուցման Աբովյանի, Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվող «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամասում։
Պատմություն
խմբագրելՏերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբը կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ մեծահարուստ Աֆրիկյան եղբայրների կողմից։ Վերջիններս եղել են քաղաքային դումայի անդամներ, ունեցել տարբեր գործարաններ, ձեռնարկություններ և լուրջ ներդրում կատարել քաղաքի պատմության մեջ։ Աֆրիկյան եղբայրների ջանքերով 1911 թ. Երևանն առաջին անգամ ապահովվեց խմելու ջրով։
Ակումբի շենքը եղել է հավաքատեղի քաղաքի նշանավոր մարդկանց և վերնախավի համար։ Վերջիններս հավաքվում էին ակումբում և մի գավաթ սուրճի շուրջ քննարկում քաղաքական, հասարակական և այլ խնդիրներ։
1913 թ. շենքը եղել է քաղաքային ակումբ և պատկանել է Առաքել Աֆրիկյանին։
1926 թ. շենքը պետականացվել է խորհրդային իշխանությունների կողմից և տրամադրվել Ազգային անվտանգության ծառայությանը։ Ավելի ուշ այն վերածվել է բազմաբնակարան շենքի, ուր բնակություն են հաստատել մոտ 30 ընտանիք։
Խորհրդային տարիներին ակումբի շենքի նկուղային հարկերում են բանտարկվել իշխանությունների կողմից հետապնդվող մի շարք մարդիկ, որոնց մեջ է եղել բանաստեղծ Եղիշե Չարենցը։
Աֆրիկյանների ակումբի շենքն ապամոնտաժվել է 2014 թ. հուլիսին։
Պատկերասրահ
խմբագրել-
Զարդաքանդակ
-
Ակումբի ճակատային մասը
-
Զարդաքանդակ
-
Խոյի գլխով զարդաքանդակը
-
Լուսամուտ
-
Զարդաքանդակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աֆրիկյանների ակումբ կատեգորիայում։ |