Աֆրիկական գաճաճ իժ
Աֆրիկական գաճաճ իժ
Աֆրիկական գաճաճ իժ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ինֆրակարգ Alethinophidia
Ընտանիք Իժեր (Viperidae)
Ենթաընտանիք Viperinae
Ցեղ Bitis
Տեսակ Աֆրիկական գաճաճ իժ (B. peringueyi)
Միջազգային անվանում
Bitis peringueyi
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Աֆրիկյան գաճաճ իժ (լատին․՝ Bitis peringueyi), աֆրիկյան իժերի ցեղախմբի թունավոր օձ։

Ընդհանուր երկարությունը կազմում է միջինը 20-25 սմ[1], առավելագույն երկարությունը՝ մինչև 32 սմ։ Էգերն ավելի երկար և ծանր են արուներից։ Գլուխը լայն է, հարթ, իրանը՝ հաստ։ Աչքերի վերևում ոչ մի արտահայտիչ թեփուկ չկա։ Ունի մոխրագույն կամ կարմրադեղնավուն երանգ, մուգ կետերի երեք երկայնակի շարք։ Պոչի ծայրը սովորաբար սև է։ Սիրում է ավազային անապատներ։ Շարժվում է «կողային ընթացքի» միջոցով, իսկ վտանգի ժամանակ արագ թաքնվում է ավազի մեջ՝ իրանի արագ և վիբրացիոն շարժման օգնությամբ։ Ակտիվ է մթնշաղին և գիշերը։ Ցերեկը թաքնվում է՝ ծածկվելով ավազի մեջ, հիմնականում թփերի ստվերում է լինում։ Սակայն աչքերը, քթանցքները և պոչի ծայրը ավազից դուրս են լինում։ Սնվում է մանր մողեսներով։

Խայթելու ժամանակ թույնի քանակն աննշան է, դրա համար էլ մողեսները սատկում են խայթելուց միայն 10-20 րոպե հետո։ Մարդու մոտ միայն այտուց և տեղային ցավ է առաջանում՝ առանց մահվան ելքի։ Ձվադրող օձ է։ Էգը ունենում է 10 ձագ՝ 10-13 սմ երկարությամբ։ Տեսակը տարածված է Անգոլայում և Նամիբիայում։ Բնակվում է Նամիբ անապատում և հարակից շրջաններում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Самая маленькая гадюка в мире? Самая маленькая гадюка планеты?». zooclub.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.

Գրականություն խմբագրել

  • McDiarmid, R.W.; Campbell, J.A. & Touré,T.A. 1999. Snake species of the world. Vol. 1. Herpetologists’ League, 511 pp.
  • Dobiey, M. & Vogel, G. 2007. Venomous Snakes of Africa/Giftschlangen Afrikas. Terralog 15, Edition Chimaira, Frankfurt am Main, 150 pp.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրիկյան գաճաճ իժ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրիկյան գաճաճ իժ» հոդվածին։