Պողոս Աֆեյան

բուլղարահայ ռեժիսոր, երգիչ
(Վերահղված է Աֆեյան Պողոսից)

Պողոս Պետրոսի Աֆեյան (ապրիլի 30, 1924(1924-04-30)[1][2], Պլովդիվ, Բուլղարիա[1][2] - փետրվարի 18, 1969(1969-02-18)[1][2], Պլովդիվ, Բուլղարիա[1][2]), բուլղարահայ ռեժիսոր, երգիչ։

Պողոս Աֆեյան
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունբուլղար․՝ Бохос Афеян
Ի ծնե անունբուլղար․՝ Бохос Бедрос Афеян
Ծնվել էապրիլի 30, 1924(1924-04-30)[1][2]
Պլովդիվ, Բուլղարիա[1][2]
Երկիր Բուլղարիա
Մահացել էփետրվարի 18, 1969(1969-02-18)[1][2] (44 տարեկան)
Պլովդիվ, Բուլղարիա[1][2]
Մասնագիտությունռեժիսոր և երգիչ
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԲուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոն
ԿրթությունԵրաժշտության պետական ակադեմիա
ԱմուսինՆադյա Աֆեյան

Կենսագրություն խմբագրել

Պողոս Աֆեյանը ծնվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում[3]։ Կրթությունն ստացել է Պլովդիվի հայկական դպրոցում։ Գործունեությունն սկսել է Սոֆիայի ժողովրդական օպերայի երգչախմբում, այնուհետև մասնագիտացել է Գերմանիայում։

Ստեղծագործություն խմբագրել

1956 թվականին Պլովդիվի ժողովրդական օպերայում ներկայացրել է իր առաջին բեմադրությունը՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»-ը, այնուհետև՝ բեմադրություններ Սոֆիայի ժողովրդական օպերայում։ 1959-1969 թվականներին (ընդհատումներով) եղել է Պլովդիվի ժոդովրդական օպերայի գլխավոր ռեժիսոր։ Բեմադրել է Վերդիի «Տրուբադուր», «Աիդա», Բիզեի «Կարմեն», Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի» (բուլղարական բեմում առաջին անգամ)։ 1965-1966 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսոր (Վագների «Տանհոյզեր», Մենոտտիի «Հյուպատոս»)։ Բեմադրություններ է իրականացրել նաև Վորոնեժի և Կույբիշևի օպերային թատրոններում[4][5]։

Պողոս Աֆեյանի ռեժիսորական արվեստին բնորոշ է բեմական գործողության և երաժշտական կերպարների օրգանական միաձուլումը, հոգեբանական խորությունը և արդիականության սուր զգացողությունը[6]։

Անձնական կյանք խմբագրել

Պողոս Աֆեյանն ամուսնացել էր Նադյա Աֆեյանի հետ։ Ունեցել են մեկ դուստր՝ օպերային երգչուհի Նատալյա Աֆեյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 176.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «Култура: Да си спомним: 100 години от рождението на Надя Афеян». Kultura newspaper (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  5. «Պետական արխիվի տեղեկատվական համակարգ, Պողոս Աֆեյան».
  6. «Պողոս Աֆեյանի կենսագրությունը AV production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պողոս Աֆեյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 170