Ակսել Լորան Լամբեր Վիտցել (անգլ.՝ Axel Laurent Angel Lambert Witsel, հունվարի 12, 1989(1989-01-12)[1][2], Լիեժ, Վալոնիա, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, Դորտմունդի «Բորուսիայի» և Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական կիսապաշտպան։

Ակսել Վիտցել
ֆր.՝ Axel Witsel
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ակսել Լորան Լամբեր Վիտցել
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 12, 1989 (35 տարեկան)
Ծննդավայր Բելգիա Լիեժ, Բելգիա,
Հասակ 186 սմ
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բորուսիա Դորտմունդ
Համար 28
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006–2011
2011–2012
2012-2017
2017–2018
2018–
Բելգիա Ստանդարդ Լիեժ
Պորտուգալիա Բենֆիկա
Ռուսաստան Զենիթ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Տյանցզին Սունցզյան
Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
146 (32)
32 (3)
122 (16)
36 (5)
94 (8)
Ազգային հավաքական
2008― Բելգիա Բելգիա 120 (11)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Թիմային խմբագրել

Ստանդարդ խմբագրել

Լիեժական Ստանդարդի ակադեմիայի սանը, թիմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2006 թվականի սեպտեմբերի 17-ին, 89-րդ րոպեին փոխարինման ելնելով Ստիվեն Դեֆուրի փոխարեն։ 2008/09 թվականին Վիտցելի դիպուկ իրացրած 11 մետրանոց հարվածը Ստանդարդին բերեց առաջնության հաղթողի տիտղոսը։

Բենֆիկա խմբագրել

2011 թվականի հուլիսի 13-ին Ակսել Վիտցելը պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ։ Նա միանգամից ընդգրկվեց թիմի հիմնական կազմում և դարձավ անփոխարինելի ֆուտբոլիստ։ Պորտուգալիայի առաջնությունում 32 խաղում Ակսելը խփեց 3 գոլ։

Զենիթ խմբագրել

2012 թվականի սեպտեմբերի 3-ին տեղափոխվեց Զենիթ։ Պետերբուրգական թիմի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրեց սեպտեմբերի 14-ին Տերեկի հետ խաղում, որում իր թիմը պարտվեց 0։ 2 հաշվով։

Նոյեմբերի 30-ին Մոսկվայի Սպարտակի հետ խաղում Ակսելը խփեց իր առաջին գոլը և առաջին դուբլը։ Նա գոլ է հեղինակել նաև Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի հանդիպման ժամանակ, որը չբավականացրեց Զենիթին անցնել 1/4 եզրափակիչ։

Հավաքականի կարիերա խմբագրել

Հավաքականի մինչև 17 տարեկանների հետ մեկնել է 2006 թվականի Եվրոպայի առաջնությանը։ 2008 թվականի մարտի 26-ին Մարոկկոյի հետ ընկերական խաղում անցկացրել է իր առաջին հանդիպումը և դարձել գոլի հեղինակ։ Մունդիալ 2014-ում բոլոր խաղերին մասնակցել է 90 րոպե։ Համարվում է հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. FBref.com(բազմ․)
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակսել Վիտցել» հոդվածին։