Աքըն Աքընոզյու (թուրքերեն՝ Akın Akınözü, սեպտեմբերի 22, 1990(1990-09-22), Անկարա, Թուրքիա), թուրք դերասան։ Առավել հայտնի է «Քամոտ» հեռուստասերիալում Միրանի դերով[1]։

Աքըն Աքընոզյու
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 22, 1990(1990-09-22) (33 տարեկան)
Ծննդավայր՝Անկարա, Թուրքիա
Քաղաքացիություն՝ Թուրքիա
Մասնագիտություն՝դերասան
IMDb։ID 8419929

Կենսագրություն խմբագրել

Աքըն Աքընոզյուն ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 22-ին Անկարայում՝ դերասանուհի Օզլեմ Աքընոզյուի և ռեստորանի սեփականատեր Թամեր Աքընոզյուի ընտանիքում։ Նրա մայրական պապը TRT հեռուստաընկերության առաջին հաղորդավարներից մեկն էր։

Աքընոզյուն սովորել է Անկարայի «TED Ankara College» մասնավոր դպրոցի մաթեմատիկայի ֆակուլտետում, այնուհետև մեկնել է ԱՄՆ և ընդունվել Կալիֆոռնիայի համալսարան, որտեղ սովորել է կիրառական մաթեմատիկա։ Դերասան դառնալու որոշում կայացնելուց առաջ նա մոտ 6 տարի ապրել է ԱՄՆ-ում։

2014 թվականին Աքընոզյուն ստացել է իր առաջին դերը։ Նա փոքր դեր է կատարել «Ազրայիլ» ֆիլմում, որը համատեղ նկարահանել են Սլովենիաում և Խորվաթիաում[2]։

Թուրքական հեռուստատեսությունում առաջնելույթը տեղի է ունեցել 2015 թվականին՝ «Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան» հեռուստասերիալի թողարկմամբ, որտեղ Ակինոզյուն կատարել է նորակոչիկ Իվան Ալիի դերը։

Աքընոզյուին լայն ճանաչում է բերել «Քամոտ» դրամատիկ սերիալը, որը 2019 թվականից եթեր է հեռարձակվել ATV-ում։ Այստեղ նա խաղացել է երիտասարդ տղամարդու՝ Միրան Ասլանբեյի դերը, որը ձգտել է վրեժխնդրության իր ծնողների մահվան համար։ Նպատակին հասնելու համար նա գայթակղել է իր թշնամու դստերը՝ Ռեյյան Շադողլուին, սակայն արդյունքում սիրահարվել է աղջկան։ Նախագիծը հաջողություն է ունեցել ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտասահմանում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Անվանում Դեր
2014 «Ազրայիլ» տասնապետ

Հեռուստասերիալներ խմբագրել

Տարի Անվանում Դեր
2015 «Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան» Իվան Ալի
2016 «Ընկերները լավ են» Յունուս Չագլայան
2017-2018 «Ասլանի ընտանիքը» Մուրատ Ասլան
2017-2018 «Աբդուլ Համիդի իրավունքները» Ումար
2019-առ այսօր «Քամոտ» Միրան Ասլանբեյ

Մրցանակներ խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2019 Նովա Մաս և Պարոն Նովա մրցանակ[3] Դրամատիկ լավագույն դերասան «Քամոտ» Հաղթանակ
2019 Ոսկե տեսապակի[4] Դրամատիկ լավագույն դերասան «Քամոտ» Հաղթանակ
2020 Ոսկե թիթեռ[5][6] Լավագույն դերասան «Քամոտ» Առաջադրված
Սերիալային լավագույն զույգ (Էբրու Շահինի հետ) Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mia Yapım. «Hercai». Mia Yapim (թուրքերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  2. «Акын Акынозю: биография, личная жизнь, фильмы». instantly25.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  3. «Descubre a los ganadores de los 'Premios Nova Más'». Nova (իսպաներեն). 2020 թ․ մարտի 13. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  4. «24'üncü Altın Objektif Ödülleri sahiplerini buldu». Haberler.com (թուրքերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  5. Haber Port. «46. Pantene Altın Kelebek Ödülleri ne zaman yapılacak? Pantene Altın Kelebek Ödülleri adayları belli oldu!». haberport.com (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  6. «Son dakika: 46. Pantene Altın Kelebek Ödülleri sahiplerini buldu! İşte kazananlar...». www.hurriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.

ԱրտԱքըն հղումներ խմբագրել