Աքերին (լատին․՝ Acerina cernua), պերկեսանմանների ընտանիքի ձուկ։ Մարմնի երկարությունը 10–20 սմ (երբեմն՝ 30 սմ), քաշը 20–50 գ, դունչը՝ բութ։ Մեջքը և կողքերը դեղնականաչավուն են։ Կուրծքը և փորը զուրկ են թեփուկներից։ Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային Ասիայում։ Ապրում է մեծ մասամբ լճերում, գետերում, երբեմն աղի ջրերում։ Ձվադրում է ապրիլ–հունիս ամիսներին, ավազոտ, քարքարոտ տիղմում։ Սնվում է մանր ձկներով, միջատներով, որդերով, ձկնկիթով։

Աքերին
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Ընտանիք Պերկեսանմաններ
Լատիներեն անվանում
Acerina cernua
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 165
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքերին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքերին» հոդվածին։