Արև և լուսին
Արև և լուսին, բալլադ, որը մշակել է հայ գրող Հովհաննես Թումանյանը։ Սյուժեն վերցված է ժողովրդական բանահյուսությունից։
Արև և լուսին | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բալլադ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1887 |
Վիքիդարան | Արև և լուսին |
Պատմություն
խմբագրելԱյս բալլադը գրելիս Թումանյանն օգտվել է ավանդության Լոռվա տարբերակից, որը նա վերցրել է բանավոր աղբյուրներից։ Այդ մասին Մոսկվայում 1890 թվականին տպագրված բանաստեղծությունների ժողովածուում կա հեղինակային ծանոթագրություն. «Այս ավանդությունը Լոռի են պատմում»[1]։
Բալլադը գրվել է 1887 թվականին։ Թումանյանն այս բալլադի մասին գրել է 1916 թվականի օգոստոսի 24-ին Ցոլակ Խանզադյանին ուղղած նամակում։
Բալլադի ինքնագիրը չի պահպանվել։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում են սևագիր հատվածներ։
Թումանյանն այս բալլադին անդրադարձել է նաև «Թե ինչպես իմ «Անբախտ վաճառականները» դարձավ американскаяа» հոդվածում։
Առաջին տպագրության մասին պարզ է դառնում 1890 թվականի հուլիսի 29-ին Անուշավան Աբովյանին ուղղած նամակում, երբ Թումանյանը գրում է, թե «Արև և լուսինը» Ղ. Աղայանի խորհրդով կհանձնի «Աղբյուր» ամսագրին, իսկ օգոստոսի 27-ով թվագրված նամակում տեղակացնում է, որ բալլադն արդեն տպագրվել է նշված ամսագրում։
Առաջին անգամ բալլադը տպագրվել է Թիֆլիսի «Աղբյուր» ամսագրի 1890 թվականի համար 8-9-ի 20-րդ էջում, իսկ հետո` 1890 թվականին Թիֆլիսում տպագրված բանաստեղծությունների ժողովածուի 62-66 էջերում, այնուհետև` Երկերի ժողովածուի առաջին հատորի 272-274 էջերում։
Այդ ավանդության առաջին հրատարակությունից մի քանի շաբաթ անց Մոսկվայում տպագրված բանաստեղծությունների ժողովածուում բալլադը ենթարկվել է մի շարք փոփոխությունների` հատկապես լեզվական առումով։ Այդ փոփոխությունները թույլ են տալիս ենթադրել, որ իր «Բանաստեղծությունների» 1-ին հատորի ձեռագիրը տպագրության համար Մոսկվա ուղարկելուց առաջ Թումանյանն արդեն ստեղծած է եղել բալլադի մի նոր տարբերակ, որն էլ տպագրվել է գրքում[1]։
Սյուժե
խմբագրելԲալլադը պատմում է մի կնոջ մասին, որն ապրում էր ապարանքում և ուներ 2 երեխա. մեծը` աղջիկը` Արեգակն էր, իսկ փոքրը` տղան` Լուսնյակը։ Մի օր մայրը խմոր հունցելիս նրանց երկուսին էլ կանչում է իր մոտ և ասում, որ նրանցից մեկը պետք է լուսավորի ցերեկը, իսկ մյուսը` գիշերը։ Լուսնյակն ուզում էր լուսավորել ցերեկը, բայց Արեգակը վախենում էր դուրս գալ գիշերը։ Մայրը Լուսնյակին փորձում է բացատրել, որ նա պետք է զիջի քրոջը, բայց Լուսնյակը չի համաձայնում։ Մայրը նրան խմորոտ ձեռքով ապտակում է, Լուսնյակը նեղանում է, հեռանում, և այդ օրվանից Լուսնյակի քիթ ու մռութը խմորոտ է։ Արեգակին մայրը տալիս է սուր-սուր ասեղներ, որ մարդիկ չկարողանան նրան նայել։ Այդպես քույր ու եղբայր իրար հերթափոխելով սկսում են իրենց գործը, բայց կարոտը նրանց խանգարում էր, և աստված նրանց տալիս է մեկ ժամ, որպեսզի իրար տեսնեն. այդ մեկ ժամը նրանք իրար գրկած են լինում, և մարդիկ մեկ ժամ լույսի երես չեն տեսնում։ Մարդիկ չեն կարողանում նայել Արեգակին, քանի որ այն աչք է ծակում։