Արևմտյան կամուրջ (Դոնի Ռոստով)

Արևմտյան (Գնիլովյան) կամուրջ (ռուս.՝ Западный (Гниловской) мост), կամուրջ Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, Դոն գետի վրա[1]։

Արևմտյան (Գնիլովյան) կամուրջ
Западный (Гниловской) мост
Երկիր Ռուսաստան
Նշանակություներկաթուղային, ավտոմոբիլային
Տեսակկամուրջ
Հատում էԴոն գետը
Բացման տարեթիվ1983
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Կամրջի տեսքը վերևից
  Կամրջի տեսքը ինքնաթիռի բարձրությունից

20-րդ դարի երկրորդ կեսին Դոնի Ռոստովում կառուցվեցին երկու երկաթուղային կամրջային անցումներ Դոն գետի վրայով. 1963 թվականին հայտնվեց մենուղի կամուրջ Նախիջևանի վտակի և Դոնի հիմնական հունի վրայով՝ Կանաչ կղզու շրջանում, իսկ 1983 թվականին՝ երկուղի կամուրջ Դոնի վրայով՝ Գնիլովյան շրջանում ռոստովյան հանգույցի արևմտյան շրջանցում, որը համատեղվեց ավոտճանապահայինի հետ (կառուցվել է 1980-ական թվականների վերջին)։

Դեռ նախահեղափոխական ժամանակներից Գլիլովսկայա գյուղում (այժմ՝ Դոնի Ռոստովի Երկաթուղային շրջան), գոյություն են ունեցել երկաթուղային կայարան և կամուրջ։

 
Գնիլովյան երկաթուղային կայարանը

Գլիլովսկայա գյուղը գտնվել է Դոնի ցածրադիր հատվածներում և առևտրային ու արդյունաբերական տեսանկյունից զբաղեցրել է նպաստավոր դիրք. գտնվել է գետի աջ կողմում, նրանից հյուսիսային ճյուղի՝ Մյորտվի Դոնեցի անջատման վայրում, Ազովի ծովից քսանվեց վերստ, Նովոչերկասկից քառասուն վերստ և Դոնի Ռոստովից հինգ վերստ հեռավորության վրա։ 1930 թվականի օգոստոսից Գնիլովսկի գյուղը մտավ Դոնի Ռոստովի քաղաքային գծի մեջ և քաղգործկոմի 1954 թվականի մարտի 4-ի № 340 որոշմամբ միացվեց քաղաքի Ժելեզնոդորոժնի շրջանին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Нижнегниловской мост через реку Дон (Ростов-на-Дону)
  2. «СПРАВКА О СТАНИЦЕ ГНИЛОВСКОЙ». Վերցված է 2017 Ապրիլ 10-ին.

Հղումներ խմբագրել