Արևելյան պարկամուկ (լատին․՝ Marmosops incanus), կաթնասունների դասի պարկամկների կամ օպպոսումների ընտանիքին պատկանող հարավամերիկյան կենդանատեսակ։

Արևելյան պարկամուկ
Արևելյան պարկամուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Ընտանիք Պարկամկներ
Տեսակ Ա. պարկամուկ
Լատիներեն անվանում
Marmosops incanus (Lund, 1841)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Տարածված է միայն Հարավային Ամերիկայում և համարվում է Բրազիլիայի էնդեմիկ կենդանատեսակ։

Տարածվածություն խմբագրել

Արևելյան պարկամուկը համարվում է հարավամերիկյան կաթնասունի տիպիկ օրինակ։ Տարածված է Հարավային Ամերիկա մայրցամաքի արևելյան հատվածներում՝ Բրազիլիայի արևելքում։

Ապրում է միայն Բրազիլիայի տարածքում և դա է պատճառը, որ համարվում է Բրազիլիայի էնդեմիկ կենդանատեսակ։ Տարածված են Ատլանտյան օվկիանոսի արևելյան ափին՝ Բրազիլական սարահարթի արևմուտքում՝ մինչև Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Սան Պաուլու նահանգը։

Ապրում են արևադարձային կլիմայական գոտում՝ ծովի մակարդակից 800-ից 1300 մետր բարձրության վրա։

Նկարագրություն խմբագրել

Ի համեմատություն պարկամկների ընտանիքի գլխավոր ներկայացուցիչ վիրջինյան պարկամկի՝ արևելյան օպպոսումը բավականին փոքրիկ է։

Սեռահասուն արուի մարմնի երկարությունը կազմում է 270-430 մմ։ Էգերը համեմատաբար ավելի փոքր են՝ 240-360 մմ։ Կշռում են մինչև 140 գրամ[1]։

Ունի բավականին երկար և ճկուն պոչ, որի օգնությամբ կարողանում է մագլցել ծառերի վրայով։ Մարմինը ունի գորշ գունավորում, իսկ փորի հատվածը առավելապես սպիտակ է։

Սեռական դիմորֆիզմը լավ է արտահայտված. արուները ավելի մեծ են էգերից և ունեն առավել խիտ մազածածկույթ։ Վարում է առավելապես գիշերային կենսակերպ։ Սնվում է փոքր միջատներով և հատապտուղներով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արևելյան թզուկ պարկամուկ (Marmosops incanus), Կենդանիների թագավորություն, պարկամուկների ընտանիք». iNaturalist.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան պարկամուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան պարկամուկ» հոդվածին։