Արևելյան պատմություններ

«Արևելյան պատմություններ» (անգլ.՝ Nouvelles orientales), ֆրանսիացի գրող Մարգարիտ Յուրսենարի պատմվածքների ժողովածուն, որը լույս է տեսել 1938 թվականին Փարիզում՝ «Գալիմար» հրատարակչությունում։

Արևելյան պատմություններ
ֆր.՝ Nouvelles orientales
Ժողովածուի հայերեն թարգմանության շապիկ
ՀեղինակՄարգարիտ Յուրսենար
Տեսակգրական ստեղծագործություն և պատմվածքների ժողովածու
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1938
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչԳալլիմար
Հրատարակման տարեթիվ1938

Ժողովածուն բաղկացած է փոքրիկ պատմվածքներից և պրիտչաներից, որոնց սյուժեները քաղված են «ժամանակակից ու բյուզանդական Հունաստանի, Բալկանների կամ Ասիայի տարբեր վայրերի» պատմություններից և լեգենդներից[1]։ Պատմվածքները գրվել են 1928-1938 թվականներին։ Վերջնական խմբագրությունում, որը հրատարակվել է 1963 թվականին, ժողովածուն բովանդակում է տասը նովել («Կրեմլի պատում որմնաշարվածները» պատմվածքը հեղինակը հանել է որպես չափազանց թույլ և ուղղումների ոչ արժանի[2])։ Պատմվածքների հիմքում ընկած են համաշխարհային մշակույթը միավորող փիլիսոփայական ընդհանրույթ-թեմաները՝ սեր, հայրենասիրություն, դավաճանություն, բարոյականություն, խաղաղություն և այլն։ «Գալիմարը» վերահրատարակել է այն 1967 թվականին՝ հեղինակի արած որոշ ուղղումներից հետո։ Հայերեն թարգմանությունը ֆրանսերենից կատարված է այդ հրատարակությունից 2020 թվականին «Զանգակ» հրատարակչությունում, թարգմանական խմբագիր՝ Թագուհի Բլբուլյան։ Գիրքը թարգմանել են ԵՊՀ «Եվրոպական լեզուներ և հաղորդակցություն» ֆակուլտետի ուսանողները և դասախոսները։ Նվիրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան։ Ստորև ներկայացված են առանձին պատմվածքների թարգմանիչները[3]։

Բովանդակություն խմբագրել

  • Ինչպես փրկվեց Վանգ-Ֆոն (Comment Wang-Fô fut sauvé, թարգմանությունը՝ Լուսինե Բլբուլյան-Շուքուրյանի)

Նկարչի մասին դաոսական հայտնի պրիտչայի վերապատում է։ 1987 թվականին նկարիչ-մուլտիպլիկատոր Ռենե Լալուն նովելի հիման վրա ստեղծել է համանուն կարճամետրաժ մուլտֆիլմ։

  • Մարկոյի ժպիտը (Le Sourire de Marko, թարգմանությունը՝ Վարդ Մազմանյանի)

Մարկո Կորոլևիչի և գեղեցկուհի թրքուհու մասին պատմություն է։

  • Մահվան կաթը (Le Lait de la mort, թարգմանությունը՝ Թագուհի Բլբուլյանի)

Մայրական սիրո ուժի մասին պրիտչա և այն մասին, որ որոշ մայրեր թվում են այդպիսին։ Բալկանյան թեմայով է։

  • Արքայազն Ժենգիի վերջին սերը (Le Dernier Amour du prince Genghi, թարգմանությունը՝ Անուշ Նիկողոսյանի)

Քննադատների կարծիքով ամենանրբին նովելն է[2]։ 10-11-րդ դարերի ճապոնացի արձակագրուհի Շիկիբու Մուրասակիի «Գենձի մոնոհաթարի» վեպի սյուժետային գծերից մեկի զարգացումն է։

  • Ներեուհիներին սիրահարված մարդը (L’Homme qui a aimé les Néréides, թարգմանությունը՝ Զառա Հովհաննիսյանի)

Սիրո անսպասելի վտանգների մասին է։ Բալկանյան թեմայով է։

  • Ծիծեռնակների Տիրամայրը (Notre-Dame-des-Hirondelles, թարգմանությունը՝ Անուշ Նիկողոսյանի)

Այն մասին, որ նույնիսկ հեթանոսական աստվածները կարող են արժանի լինել գթության։ Բալկանյան թեմայով է։

  • Այրի Աֆրոդիսիան (La Veuve Aphrodissia, թարգմանությունը՝ Ալիսա Բաբայանի)

Բալկանյան սիրո պատմություն՝ դաժան և ողբերգական։

  • Գլխատված Կալին (Kâli décapitée, թարգմանությունը՝ Թագուհի Բլբուլյանի)

Սոմադևայի «Պատմությունների օվկիանոսից» պատմության տարբերակ աստվածության փոխակերպման մասին։ 19-րդ դարում այն օգտագործել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն իր «Լեգենդ պարիայի մասին» (Parialegende, 1823) գրքում, իսկ 20-րդ դարում՝ Թոմաս Մանը իր «Գլուխների փոխարինում։ Հնդկական լեգենդ» (Die vertauschten Köpfe — Eine indische Legende, 1940) պատմվածքում։ Ինքը Յուրսենարը այս նովելը համարել է ամենաթույլը, սակայն ամեն դեպքում պահպանել է այն վերջնական խմբագրությունում[1]։

  • Մարկո Կրալիևիչի մահը (La Fin de Marko Kraliévitch, թարգմանությունը՝ Անի Սարգսյանի)

Եվս մի լեգենդ սերբ հերոսի մասին։

  • Կոռնելիուս Բերգի տրտմությունը (La Tristesse de Cornélius Berg, թարգմանությունը՝ Թագուհի Բլբուլյանի)

Շարքն ավարտող նովել, որի հերոս Կոռնելիուս Բերգը հիացած է աշխարհի գեղեցկությամբ, որն ստեղծել է մեծ նկարիչ Աստված, սակայն ցավում է, որ Աստված չի բավարարվել միայն բնապատկերներ արարելով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Яхнина, с. 21
  2. 2,0 2,1 Яхнина, с. 22
  3. «Արևելյան պատմություններ». Զանգակ.

Գրականություն խմբագրել

  • Яхнина Ю. Пространством и временем полная // Юрсенар М. Восточные новеллы. — М., Энигма, 1996. — ISBN 5-7808-0001-4