Արևելյան ծանուցմունք
«Արևելյան ծանուցմունք», շաբաթաթերթ՝ արևելյան առաջին պարբերականը։ Լույս է տեսել 1816 թվականին, Աստրախանում։ Հրատարակման նախաձեռնողներին էին Աստրախանի գիմնազիայի գերմաներենի ուսուցչուհի Ի. ֆոն Վեյսքհովենը և Կ. Շահվերդյանը։ Թերթը տպագրել է գավառագիտական, գիտամատչելի և գրական նյութեր, օդերևութաբանական տեղեկություններ։ Հրապարակվել են տեղեկություններ Կասպից ծովում նավագնացության մասին, առևտրական հայտարարություններ, որոնք հետաքրքրություն են ներկայացրել գլխավորապես վաճառականների համար։ Թերթը զգալի տեղ է տվել հայ ժողովրդի պատմությանը և ազգագրությանը։ «Արևելյան ծանուցմունքը» լույս է տեսել նախ ռուսերեն («ռուս.՝ Восточныя извѣстия», 1813 թվականից) տարբերակով, ապա իսկ 1816 թ.-ին՝ միաժամանակ ռուսերեն և հայերեն լեզուներով։
Արևելյան ծանուցմունք | |
---|---|
Տեսակ | շաբաթաթերթ |
Լեզու | հայերեն[1] և ռուսերեն[1] |
Հիմնադրվել է | 1816[1] |
Գրասենյակ | Աստրախան, Ռուսաստան[1] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 33)։ |