Արևելյան թաղամաս (հունգ.՝ Nyócker!, կրճատ՝ «8-րդ թաղամաս»), 2004 թվականի հունգարական մուլտֆիլմ։ Ռեժիսորը Արոն Գաուդերն է։ Մուլտֆիլմի հունգարական անվանումը Բուդապեշտի ութերորդ շրջանի՝ «nyolcadik kerület»-ի խոսակցական կրճատ անվանումն է։ Այն հայտնի է նաև Յոժեֆվարոշ անվանումով։ Այս թաղամասում էլ տեղի են ունենում մուլտֆիլմի հիմնական գործողությունները։

Արևելյան թաղամաս
հունգ.՝ Nyócker
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
ՌեժիսորÁron Gauder?[1]
ՍցենարիստMáriusz Bari?[2]
Երկիր Հունգարիա
Լեզուհունգարերեն, գնչուական լեզու[2] և անգլերեն[2]
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Տևողություն87 րոպե
Թվականդեկտեմբերի 9, 2004
Պարգևներ

Մուլտֆիլմը ցուցադրվել է Հելսինկիի, Տորոնտոյի, Կոպենհագենի, Զագրեբի, Վարշավայի, Վանկուվերի, Սան Պաուլոյի կինոփառատոններում։

Անիմացիաների տեխնիկան բավականին յուրօրինակ է. նախապես արվել է դերասանների տարբեր զգացմունքներն արտահայտող շուրջ 350 լուսանկար, այնուհետև այդ լուսանկարներն օգտագործվել են մուլտֆիլմի հերոսների գլուխների պատկերներում, իսկ մարմինները մնացել են նկարված[3]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմում պատկերված են տարբեր էթնիկ խմբերի՝ հունգարացիների, գնչուների, չինացիների և արաբների փոխհարաբերությունները, նրանց համաձայնությունն ու կոնֆլիկտները երգիծական տեսանկյունից։ Սյուժեի հիմքում ընկած է ժամանակի միջով մի խումբ դեռահասների ճամփորդության ֆանտաստիկ պատմությունը, ովքեր Բուդապեշտի՝ իրենց ներկայիս թաղամասի տարածքում ստեղծում են նավթի խոշոր հանքավայր։ Մուլտֆիլմում ներկայացվում է նաև գնչու պատանու և հունգարացի աղջկա սիրո պատմությունը[4]։

Պարգևներ խմբագրել

  • Մրցանակ լավագույն լիամետրաժ ֆիլմի համար Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում (2005)[5]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Website in English: News, story, cast, hint, trailer, film stills». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 25-ին.
  • Պաշտոնական կայք
  • Մուլտֆիլմի պաշտոնական էջը Myspace կայքում