Արևելյան Թուրքստանի իսլամական շարժում

Արևելյան Թուրքստանի իսլամական շարժում (ինչպես նաև Ալ-Կաիդան Չինաստանում, որը քիչ հավանական է, քանի որ Ալ-Կաիդան սալաֆիական խմբավորում է, իսկ Արևելյան Թուրքստանի իսլամական շարժումը՝ սուֆիական[1], Թյուրքստանի իսլամական կուսակցություն, թուրքմենական իսլամական շարժում), Ույղուրական անօրինական զինված կազմավորում, որի նպատակն է ստեղծել անկախ իսլամական (շարիաթական) պետություն Արևելյան Թուրքմենստանում և ամբողջ չին ժողովրդի վերաբերմունքը դեպի իսլամ[2]։ Արևելյան Թուրքստանի իսլամական շարժումն իր վրա է վերցրել ահաբեկչության ավելի քան 200 գործողությունների պատասխանատվությունը, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 162 մարդ և ավելի քան 440-ը վիրավորվել է[3]։

Արևելյան Թուրքստանի իսլամական շարժում
Տեսակահաբեկչական կազմակերպություն
Հիմնադրված1997

Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժումը ստեղծվել է 1993 թվականին Խոտանի երկու փախստականի կողմից։ 1997 թվականին վերակազմավորվել է և գոյություն ունի այդ տեսքով մինչ օրս[4]։

Կասկածվում է Թալիբանի և Ալ-Կաիդայի հետ կապերի մեջ։ 2002 թվականին Հասան Մախսումը հերքել է դա[5]։

2008 թվականի հոկտեմբերին Սինհուան հրապարակել էր հասարակական անվտանգության նախարարության կազմած Ույգուրական ահաբեկիչների ցուցակը, որում Աբդուլ Հաքի անունը չի հիշատակվել[1]։

ՄԱԿ[6], Եվրամիությունը[6], ՉԺՀ[7], Ղազախստանը[8], Ղրղզստանը[9] և Աֆղանստանը[6][9] Արևելյան Թուրքստանի իսլամական շարժումն ահաբեկչական կազմակերպություն են ճանաչում։

ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է ահաբեկչական կարգավիճակը 2020 թվականի նոյեմբերի 6-ին[7][10]։

Մասնակցություն կոնֆլիկտներին

խմբագրել

Գործունեություն Սուար/Արևելյան Թուրքեստանում

խմբագրել
  • Ահաբեկչական գործողություն Ուրումչիում՝ պահեստի պայթյուն երկաթուղային կայարանում 1998 թվականի մայիսի 23-ին[11]։
  • Կողոպուտ Ուրումչիում՝ 1999 թվականի փետրվարի 4-ին 247.000 յուանի ավազակային առևանգում[11]։
  • Ահաբեկչական գործողություն Խոտանում՝ պայթյուն 1999 թվականի մարտի 25-ին[11]։
  • Հատուկ գործողություն Սինխե գավառում՝ չինական ոստիկանության հակաահաբեկչական գործողություն 1999 թվականի հունիսի 18-ին[11]։
  • Գործողություն Ակտո գավառում՝ 2007 թվականի հունվարի 6-ին, չինական ոստիկանության հակաահաբեկչական օպերացիան։
  • Ահաբեկչական գործողություն Քաշգարում՝ հարձակում 2008 թվականի օգոստոսի 4-ին։
  • Ահաբեկչական գործողություն Աքսու քաղաքում՝ 2010 թվականի օգոստոսի 19-ի պայթյուն։
  • Ահաբեկչական գործողություն Խոտանում՝ 2011 թվականի հուլիսի 18-ին հարձակում է տեղի ունեցել։
  • Ահաբեկչական գործողություն Քաշգարում՝ 2011 թվականի հուլիսի 30-31-ին հարձակում է տեղի ունեցել։
  • Գումում պատանդների առևանգում՝ 2011 թվականի դեկտեմբերի 28-ին։
  • Ահաբեկչական գործողություն Քաշգարում՝ 2012 թվականի փետրվարի 28-ին հարձակում է տեղի ունեցել։
  • Խոտանում (2012) չինական օդանավի առևանգման փորձը ձախողվել է 2012 թվականի հունիսի 29-ին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 The Opposite End of China || Xinjiang & Northwest China Blog (中国的另一端 || 新疆 & 中国西北博客): Al-Qaeda in China
  2. Bashir, Shaykh (2008 թ․ հուլիսի 1). «Why Are We Fighting China?» (PDF). NEFA Foundation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին. «...We are fighting China... China is an enemy who has invaded Muslim countries and occupies Muslim East Turkestan. There is no greater obligation, aside from belief in Allah, than expelling the enemies of Muslims from our countries.... We are fighting China to make them testify that 'there is no God but Allah, Mohammed is the Messenger of Allah' and make them convert to Islam....»
  3. «Al-Qaida: Dead or captured». MSNBC. 2005 թ․ հունիսի 22. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
  4. Piracha, Shaukat (2004 թ․ հունվարի 17). «China asks Pakistan to investigate Xinjiang terrorists list». Daily Times (Pakistan). Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «Uyghur Separatist Denies Links to Taliban, Al-Qaeda». Radio Free Asia. 2002 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 Gunitskiy, Seva (2002 թ․ հոկտեմբերի 9). «In the spotlight: East Turkestan Islamic Movement (ETIM)». Center for Defense Information. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
  7. 7,0 7,1 Cody, Edward (2006 թ․ մայիսի 10). «China Demands That Albania Return Ex-U.S. Detainees». Washington Post. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
  8. «South and Central Asia Overview». Country Reports on Terrorism. Office of the Coordinator for Counterterrorism. 2007 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
  9. 9,0 9,1 Ansari, Massoud (2007 թ․ օգոստոսի 3). «The New Face of Jihad». Newsline. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 31-ին. {{cite news}}: Invalid |url-status=200 (օգնություն)
  10. “I hereby revoke the designation of the Eastern Turkistan Islamic Movement, also known as ETIM, as a 'terrorist organization,’” U.S. Secretary of State Mike Pompeo said in a brief October 20 directive published on Thursday." https://www.voanews.com/east-asia-pacific/us-removes-anti-china-militant-group-terror-list
  11. 11,0 11,1 11,2 11,3 Исламское движение Восточного Туркестана — Основания для включения в перечень Комитет 1267