Արևելաեվրոպական սոցիալիզմի ձախողում

Արևելաեվրոպական սոցիալիզմի ձախողում, Սոցիալիստական համակարգի փլուզումն անխուսափելի էր։ 1989-1990 թվականներին Լեհաստանում և Հունգարիայում ընթացած ժողովրդավարական ընտրությունները վերջ տվեցին սոցիալիստական կարգերին այս երկու երկրներում։ Փոխարենը ձևավորվեցին առաջին ոչ կոմունիստական կառավարությունները։

Արևելյան Եվրոպա

Մյուս երկրներում սոցիալիստական կարգերի անկումն ընթացավ ավելի վատ պայմաններում։ Դրա յուրահատուկ ազդակը դարձավ սոցիալիստական վարչակարգի փլուզումը Արևելյան Գերմանիայում 1989 թվականին։ Թեև Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետության առաջնորդ Էրիխ Հոնեկերը ամեն ինչ արեց համակարգի փլուզումը ձախողելու համար։ Նույն՝ 1989 թվականին զանգվածային ցույցերով ու գործադուլներով վերջակետ դրեցին սոցիալիստական վարչակարգերին նաև Չեխոսլովակիայում, Բուլղարիայում և Ռումինիայաում։ 1989 թվականին Չեխոսլովակիայում հաստատվեց ազատական-ժողովրդավարական վարչակարգը։ 1993 թվականին Չեխոսլովակիան բաժանվեց երկու նոր պետությունների՝ Չեխիա և Սլովակիա։ Փոփոխություններն առանց լուրջ ընդհարումների ընթացան նաև Բուլղարիայում։ Միայն Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում իրադարձությունները ընթացան զինված հակամարտություններով։ Արդյունքում՝ բռնատիրության խորհրդանիշ հանդիսացող Ռումինիայի առաջնորդ Նիկոլաե Չաուշեսկուն ու նրա կինը մահապատժի ենթարկվեցին։ Սակայն Ռումինիայում կատարվածը բացառություն էր։ Սոցիալիստական համակարգի մյուս երկրներում սոցիալիստական վարչակարգի փլուզումն իրականացվեց անարյուն ճանապարհով, որի պատճառով այդ գործընթացը ստացավ թավշյա հեղափոխություններ անվանումը։ Արդյունքում՝ 1991 թվականին պաշտոնապես լուծարվեցին սոցիալիստական համակարգը կրող սյուները՝ Վարշավյան պայմանագիր ( 1955 թվական) կազմակերպությունը և Տնտեսական փոխօգնության խորհուրդը ( 1949 թվական)։ 1988-1990 թվականներին թավշյա հեղափոխությունների արդյունքում սոցիալիստական համակարգը Արևելյան Եվրոպայում փլուզվեց։ 1991 թվականին՝ Խորհրդային միության փլուզումից հետո, վերացավ նաև սոցիալիստական համակարգին վերադառնալու հնարավոր հետդարձի ճանապարհը։

Աղբյուր խմբագրել

Համաշխարհային պատմություն 12. Հումանիտար հոսք Հեղինակ՝ Վ. Պետրոսյան, Ա. Նազարյան, Ռ. Սաֆրաստյան