«Արևային հարավ» (անգլ.՝ The Sunny South), ավստրալիացի նկարիչ, Հեյդելբերգի դպրոցի՝ XIX դարի վերջի ավստրալիական գեղանկարչության ռեալիստական շարժման խոշորագույն ներկայացուցիչներից Թոմ Ռոբերտսի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1887 թվականին[2]։ Յուղաներկով կտավի չափերն են 30,8 × 61,4 սմ։

Արևային հարավ
տեսակգեղանկար
նկարիչԹոմ Ռոբերտս
տարի1887
բարձրություն30,8 սանտիմետր[1]
լայնություն61,4 սանտիմետր[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՎիկտորիայի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուՎիկտորիայի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ

Այսօր «Արևային հարավ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Վիկտորիայի ազգային պատկերասրահում (Մելբուռն, Ավստրալիա

Նկարագիր

խմբագրել

«Արևային հարավ» ստեղծագործությունում Թոմ Ռոբերտսը նկարել է մերկ տղաների խմբի, որոնք լողում են Բոմարիսի Ռիքեթս Փոյնթս շրջանում, Մելբուռնի արվարձանում[3]։

Պատմություն

խմբագրել

Նկարի անվանումը կարող է վերաբերել 1883 թվականին «Արևային հարավ» շոուին՝ հայտնի պիես, որն առաջին անգամ բեմադրվել է Մելբուռնում Ջորջ Դարելի կողմից․ դրա գլխավոր դերակատարն էր Էսսի Ջենիսը[4]։

Բոմարիսի Ռիքեթս Փոյնթս շրջանը հատկապես ժողովրդականություն էր վայելում ամռանը․ այդ իսկ պատճառով էլ նկարիչը հենց ամառային տաք օր է պատկերել կտավում։

«Արևային հարավ» ստեղծագործությունը 1940 թվականին ձեռք է բերում Վիկտորիայի ազգային պատկերասրահը Felton Bequest ֆոնդի գումարներով․ ցայսօր էլ նկարն պյդտեղ է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.ngv.vic.gov.au/explore/collection/work/2921/
  2. «The Sunny South». Collection. National Gallery of Victoria. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. «The Sunny South». Coastal Arts Trail. Bayside City Council. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  4. Poorten, Helen M. Van Der, «Darrell, George Frederick Price (1851–1921)», Australian Dictionary of Biography, National Centre of Biography, Australian National University, Արխիվացված է օրիգինալից 2014-08-15-ին, Վերցված է 2018-09-23-ին

Արտաքին հղումներ

խմբագրել