Արքայական նապաստակներ[1], հայտնի ռեժիսոր Վլադիմիր Պոլկովնիկովի խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմը` նկարահանված Պետեր Ասբյորսենի համանուն հեքիաթի մոտիվներով[2]։ 1990 թվականին «Անճոռնի ճուտիկը» և «Կախարդված տղան» մուլտիպլիկացիոն ֆիլմերի հետ մտել է «Լապլանդյան հեքիաթներ» հավաքածուի մեջ։

Արքայական նապաստակներ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Պոլկովնիկով
ՍցենարիստԱլեքսանդրա Լյուբարսկայա
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Տրուսով
ԵրաժշտությունԿարեն Խաչատրյան
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն21 րոպե
Թվական1960

Սյուժե խմբագրել

Պատանին արքայի նապաստակների հովիվն էր։ Ճանապարհին նա փրկում է տատիկին, ով նրան տալիս է կախարդական շվի։ Հիմա տղան կարող է այս կողմ այն կողմ քշել ոչ միայն նապաստակներին, այլև իրեն` արքային։

Դերերի հնչյունավորում խմբագրել

  • Լև Շաբարին-Հանս
  • Ալեքսանդրա Դենիսովա-մայր
  • Ելենա Պոնսովա-պառավ
  • Սերգեյ Ցեյց-թագավոր
  • Իրինա Կարտաշովա-թագուհի
  • Գալինա Նովոժիլովա-արքայադուստր
  • Գեորգի Միլյար-նախարար

Փառատոններ և պարգևներ խմբագրել

1992 թվականին «Լապլանդյան հեքիաթները» մուլտֆիլմերի ժողովածուն, որը ներառում էր «Արքայական նապաստակներ», «Անճոռնի ճուտիկը» և «Կախարդված տղան» մուլտֆիլմները, առաջադրվել է 1991 թվականի «Նիկա» կինոմրցանակին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Королевские зайцы»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  2. Сергей Капков. Владимир Полковников // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 (ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել