Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արփի (այլ կիրառումներ)

Արփի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկանի գավառակում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից արևմուտք՝ Արփի (Գուռնովիտ, [Չարչրիկ]) գետի աջ ափին։

Գյուղ
Արփի
Արփի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՄոտկանի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունարփիացի
Ժամային գոտիUTC+3
Արփի (Մոտկանի գավառ) (Աշխարհ)##
Արփի (Մոտկանի գավառ) (Աշխարհ)

Անվան ստուգաբանություն խմբագրել

Արփին աղբյուրաշատ գյուղ է։ Ըստ ավանդության մի վարդապետ այստեղ գալով խմել է նրա սառնորակ ջրերից ու ասել է. «Ինչքան սառն է, մարդ արբենում է»։ Դրանից էլ առաջացել է Արբի անվանումը, որը հետագայում դարձել է Արփի։

Պատմություն խմբագրել

Գյուղը թուրքերի կողմից հարձակման է ենթարկվել 1895 թվականի ջարդերի և 1915 թվականի Մեծ եղեռնի կոտորածի ժամանակ։ 1916 թվականին բնակչության մի մասին հաջողվել է փրկվել իսպառ բնաջնջումից և գաղթել Արևելյան Հայաստան։

Բնակչություն խմբագրել

Արփին ամբողջովին հայաբնակ գյուղ էր։ XIX դարի 60-ական թթ. ուներ մոտ 40 տուն, 1909 թվականին՝ 15 տուն հայ բնակիչ[1]։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ։ Հիմնական մշակվող բերքերից էին կորեկը, գլգլը և ընկույզը։

Պատմամշակույթային կառույցներ խմբագրել

Արփիում կար Ս. Անենկա Աստվածածին հայկական գմբեթավոր եկեղեցի։ Այն կառուցված էր սրբատաշ քարերից[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՍՀ, հտ 2, էջ 155, Արփի
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 514

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 154