Արցախյան ազատամարտի հուշահամալիր (Թալիշ, Մարտակերտի շրջան)

Արցախյան ազատամարտի հուշահամալիր, 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան պատերազմում հայկական կողմից զոհված ազատամարտիկներին և Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիր էր[Ն 1] Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ Կառուցվել է 1990-ական թվականներին[1][2]։

Picto infobox architecture.png
Արցախյան ազատամարտի հուշահամալիր (Թալիշ, Մարտակերտի շրջան)
Արցախյան ազատամարտի հուշահամալիր (Թալիշ, Մարտակերտի շրջան).jpg
Քարտեզ
Քարտեզ
Ներկա վիճակքանդվել է

Հուշահամալիրն ընդգրկված է Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում որպես հանրապետական նշանակության հուշարձան։ Ցուցակում այն ունի 062 համարը[1]։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով Թալիշ գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][4][5][6], իսկ հուշահամալիրը՝ ոչնչացվել[2]։

Հուշահամալիրի նկարագրությունԽմբագրել

Հուշահամալիրն ունի 48 մ երկարություն և 38 մ լայնություն։ Այն կազմված է 3 մասից՝ երկու արծիվների քանդակներից, խաչքարերից և հուշադրական տախտակից, որտեղ ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված թալիշցիները[1]։

Տես նաևԽմբագրել

  1. Արցախյան ազատամարտ
  2. Թալիշ գյուղ
  3. Թալիշի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Մարտակերտի շրջան)

ՆշումներԽմբագրել

  1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Թալիշ գյուղն անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, իսկ հուշահամալիրը ոչնչացվել։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թալիշ գյուղի Արցախյան ազատամարտի հուշահամալիրի մասին տեղեկություններ Արցախի Հանրապետության հուշարձանների տեղեկատվական շտեմարանում, (արխիվացված 18․03․2021թ․
  2. 2,0 2,1 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած պատմամշակութային հուշարձանների ավերման մասին տեղեկություններ, (արխիվացված 11․03․2021թ․)։]
  3. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  4. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  6. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։