Արցախի անձնագիր, պաշտոնական փաստաթուղթ, որը տրամադրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ ճանապարհորդելու երկրի պետական սահմաններից դուրս։ Փաստաթուղթը տրամադրվում է նաև անձի նույնականացումն իրականացնելու համար։ Արցախի Հանրապետության անձնագրերը տրամադրվում են Սահմանադրության 2006 թվականին ընդունված փոփոխության հիման վրա։

Արցախի անձնագիր

Ֆիզիկական նկարագիր խմբագրել

Արցախի սովորական անձնագիրը մուգ կարմիր գույնի է, որի վրա ոսկեգույնով պատկերված է Արցախի զինանշանը։ Վերջինս գտնվում է կազմի կենտրոնական հատվածում։ Իր արտաքին տեսքով անձնագիրը նման է Հայաստանի Հանրապետության անձնագրին։ Անձնագրի կազմի վրա, ոսկեգույն տառերով, հայերենով և անգլերենով գրված է «Արցախի Հանրապետություն» և «Անձնագիր» բառերը։ Անձնագիրը տրման պահից վավերական է 10 տարի ժամկետով։ Անձնագրի բովանդակությունը հասանելի է հայերենով և անգլերենով։

Ճանապարհորդություն և ճանաչում խմբագրել

Արցախի չճանաչված լինելու պատճառով անձնագիրը չի ընդունվում միջազգային հանրության կողմից և օգտագործվում է միայն Արցախի սահմանների ներսում և հետխորհրդային երեք մասամբ ճանաչված երկրներում՝ Աբխազիայում, Հարավային Օսիայում և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում՝ որպես Չճանաչվածա անկախ պետությունների համագործակցության անդամ երկրներ։ Համագործակցության անդամ պետություններն սահմանել են վիզայի ազատականացման ռեժիմ անդամ չճանաչված երկրների համար։ Ի հավելումն, Արցախի Հանրապետության քաղաքացիները, առանց վիզայի, կարող են ճանապարհորդել Հայաստան։

Արցախում օրինական է երկքաղաքացիությունը, որի պատճառով Արցախի քաղաքացիները օտարերկրյա պետություններ մեկնում են Հայաստանի անձնագրերով։ Արցախի Հանրապետության քաղաքացիները նաև Հայաստանի քաղաքացիներ են։ 2012 թվականին բազմաթիվ սիրիահայերի տրամադրվել է Արցախի Հանրապետության անձնագիր[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել