Արցախի արտաքին քաղաքականություն

Արցախի Հանրապետությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում սահմանափակ ճանաչում ունեցող հանրապետություն է, որը ներկայումս վերահսկում է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի մի մասը[1]։ Այն ճանաչվել է միայն ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող երեք այլ պետությունների՝ Աբխազիայի[2], Հարավային Օսիայի[2] և Մերձդնեստրի[2][3] կողմից։ 2012 թվականի նոյեմբերին Ուրուգվայի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամը հայտարարել է, որ իր երկիրը կարող է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը[4]։ 2012 թվականին Հայաստանը և Տուվալուն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, և հայտարարվել է, որ Տուվալուն կարող է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը[5]։ 2012 թվականի հոկտեմբերին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետությունը[6]։ 2014 թվականի սեպտեմբերին Իսպանիայում բասկերեն խորհրդարանն ընդունել է Արցախի ինքնորոշման իրավունքի սատարման առաջարկը, իսկ 2014 թվականի նոյեմբերին Նավառայի խորհրդարանը, որը նույնպես գտնվում է Իսպանիայում, հանդես է եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի ընդգրկման[7]։

Ներկայումս Արցախում այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ չկան։ Մյուս կողմից, հանրապետությունն ամբողջ աշխարհում կառուցել է ներկայացուցչությունների փոքր ցանց։ Ներկայումս այն մշտակայն ներկայացուցչություններ ունի աշխարհի 7 երկրներում։

Արտաքին գործերի նախարարություն խմբագրել

Պետության արտաքին քաղաքականությունը կարգավորվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։ Նախարարությունը ծավալում է իր գործունեությունը մայրաքաղաք Ստեփանակերտում։ Ներկայումս նախարարը Մասիս Մայիլյանն է։

 
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ստեփանակերտում

Երկկողմ հարաբերություններ խմբագրել

Աբխազիա խմբագրել

Արցախի Հանրապետությունը և մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետությունը ճանաչել են միմյանց։ Երկու պետությունները չեղյալ են հայտարարել մուտքի արտոնագրերի պահանջներն իրենց քաղաքացիների համար և ներգրավված են ժողովրդավարության և ազգերի իրավունքների համար ընկերակցության մեջ։

Ավստրալիա խմբագրել

2012 թվականին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Արցախը։ Արցախն ունի ներկայացուցչություն Ավստրալիայում Սիդնեյ քաղաքում։

Հայաստան խմբագրել

Արցախը շատ սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Այն դե ֆակտո Հայաստանի մասն է կազմում[8][9][10][11][12][13]։ Երևանում ստեղծվել է Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։

Եվրոպա խմբագրել

Արցախի Հանրապետությունը երեք ներկայացուցչություն ունի Եվրոպայում, այդ թվում՝ Բեռլինում, Փարիզում և Մոսկվայում։

Լիբանան խմբագրել

Արցախի Հանրապետությունը ներկայացուցչություն ունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ 2018 թվականի մարտին Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Լիբանան և հանդիպել Հայ առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ին[14]։ 2018 թվականի մայիսին Արցախի Մարտակերտ քաղաքի և Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքի ներկայացուցիչները համագործակցության հուշագիր են ստորագրել Բուրջ Համուդում[15]։

Հարավային Օսիա խմբագրել

Արցախի Հանրապետությունը և մասամբ ճանաչված Հարավային Օսիայի Հանրապետությունը ճանաչել են միմյանց։ Երկու պետությունները չեղյալ են հայտարարել մուտքի արտոնագրերի պահանջներն իրենց քաղաքացիների համար և ներգրավված են ժողովրդավարության և ազգերի իրավունքների համար ընկերակցության մեջ։

Մերձդնեստր խմբագրել

Արցախի Հանրապետությունը և Մերձդնեստրը ճանաչել են միմյանց և չեղյալ հայտարարել իրենց քաղաքացիների համար վիզային պահանջները։ Երկու երկրների միջև բազմաթիվ համատեղ միջոցառումներ են կազմակերպվում։ 2001 թվականին երկու երկրներն էլ Ստեփանակերտում Մերձդնեստրի արտաքին գործերի նախարարության և Արցախի արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության և խորհրդակցությունների մասին արձանագրություն են ստորագրել[16]։ Մերձդնեստրը նույնպես ներգրավված է Ժողովրդավարության և ազգերի իրավունքների համար ընկերակցության մեջ։

ԱՄՆ խմբագրել

Միացյալ Նահանգները դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Արցախի Հանրապետության հետ և այն ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։ Արցախի աջակցությունը Միացյալ Նահանգներում դրսևորվում է նախևառաջ նահանգային օրենսդիր մարմնի մակարդակով։ Դրանցից որոշները բանաձևեր են ընդունել՝ ի աջակցություն Արցախի։ 2012 թվականի մայիսին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որով կոչ է արել նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ Կոնգրեսին ճանաչել Արցախի Հանրապետությունը։ 2012 թվականի օգոստոսին Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը նմանատիպ բանաձև է ընդունել[17]։ 2013 թվականի ապրիլին ԱՄՆ Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատը բանաձև է ընդունել, որով ճանաչել է Արցախի անկախությունը և կոչ է արել նախագահ Բարաք Օբամային ևս ճանաչել այն[18]։ 2013 թվականի մայիսին ԱՄՆ Լուիզիանա նահանգի Սենատը Արցախի անկախության ճանաչման մասին բանաձև է ընդունել և իր աջակցությունն է հայտնել որպես ազատ և անկախ պետություն՝ Արցախի Հանրապետության զարգացման ջանքերին[19]։ 2014 թվականի մայիսին Կալիֆոռնիա նահանգի վեհաժողովը 70 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Արցախի անկախության ճանաչման մասին օրենքը[20]։ Այս նախաձեռնությունը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ Կոնգրեսին ճանաչել Արցախի Հանրապետությունը[21]։ 2016 թվականի մարտի 30-ին ԱՄՆ Հավայի նահանգը միաձայն կողմ է քվեարկել Արցախի Հանրապետության հաստատմանը և ճանաչմանը[22]։ Արցախի Հանրապետությունը նաև ներկայացուցչություն է բացել Վաշինգտոնում։

Բացի այդ, Արցախի կառավարության պաշտոնատար անձինք պարբերաբար շփվում են ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ։ 2019 թվականի հոկտեմբերին Արցախի արտաքին գործերի նախարարը նշել է, որ հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս Արցախի և Միացյալ Նահանգների միջև տարբեր մակարդակներում հարաբերություններին։ Նախարարը նաև երախտագիտություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ ֆինանսական աջակցության, հակամարտության խաղաղ կարգավորման աջակցության համար և հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ հանդիպման ընթացքում հետագա համագործակցությունը կզարգանա[23]։

Անկախության ճանաչում խմբագրել

ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող պետություններ խմբագրել

Պետություն Ճանաչման ամսաթիվ Նշումներ
  Աբխազիա Նոյեմբերի 17, 2006 Փոխադարձ ճանաչում
  Հարավային Օսիա Նոյեմբերի 17, 2006 Փոխադարձ ճանաչում
  Մերձդնեստր Հուլիսի 4, 2001 կամ մինչ այդ[24] Փոխադարձ ճանաչում

ԱՄՆ նահանգներ խմբագրել

 
ԱՄՆ նահանգների կողմից Արցախի ճանաչումը
Ընդունվել է Արցախի ճանաչման մասին օրինագիծը Մերժել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին օրինագիծը Մերժել է Արցախի ճանաչման մասին օրինագիծը Ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին օրինագիծը
  Կալիֆոռնիա (Մայիս, 2014)[21][25]
  Ջորջիա (Մարտ, 2016)[26]
  Հավայի (Մարտ, 2016)[27]
  Լուիզիանա (Մայիս, 2013)[28]
  Մեն (Ապրիլ, 2013)[29]
  Մասաչուսեթս (Օգոստոս, 2012)[17]
  Միչիգան (Սեպտեմբեր, 2017)[30]
  Ռոդ Այլենդ (Մայիս, 2012)[31]
  Կոլորադո (Ապրիլ, 2019)[32]
  Մինեսոտա (Մայիս, 2020)[33]

  Կենտուկի (Մարտ, 2016)[34]
  Միսսիսիպի (Ապրիլ, 2014)[35]
  Հարավային Դակոտա (Փետրվար, 2014)[36]
  Թենեսի (Մարտ, 2014)[36]
Վայոմինգ (Փետրվար, 2014)[36]
Վերմոնտ (Ապրիլ, 2014)[37]   Արիզոնա (Հունվար, 2014)[38]
  Նյու Մեքսիկո (Փետրվար, 2014)[39]

Այլ խմբագրել

2012 թվականի հոկտեմբերին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետությունը[40], սակայն 2015 թվականի նոյեմբերին Ավստրալիայի արտաքին գործերի նախարարը հաստատել է, որ Ավստրալիայի դաշնային կառավարությունը չի ճանաչում այն և պաշտպանում է Ադրբեջանի հավակնություններն այդ տարածքի նկատմամբ[41]։ 2017 թվականին Ավստրալիայի կանաչների կուսակցությունը հայտարարել է, որ ճանաչում է Արցախի Հանրապետությունը[42][43]։ 2020 թվականի հոկտեմբերին Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը 61 կողմ և 2 դեմ ձայներով։ Այն դատապարտել է նաև 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Արցախի բնիկ հայերի վրա Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումները[44]։

2014 թվականի սեպտեմբերին Բասկերի խորհրդարանմ ընդունել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի աջակցության առաջարկը[45]։ Ֆիլիպիններում տարբեր քաղաքական գործիչներ հանդես են գալիս Արցախի Հանրապետության ճանաչման օգտին և առաջարկում են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի համագործակցությանը ճանաչել Արցախի անկախությունը, սակայն ներկայիս վարչակազմը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ[46]։

Մինչ Կալիֆորնիան ճանաչել է Արցախի Հանրապետությունը 2014 թվականի մայիսին, նահանգում երեք տեղ այն արդեն ճանաչվել էր․

Քույր քաղաքներ են Հայլենդը և Բերձորը, ինչպես նաև Մոնթեբելլոն և Ստեփանակերտը[51]։

2019 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը[52]։

2020 թվականի հոկտեմբերի 15-ին իտալական Միլան քաղաքը դարձել է առաջին եվրոպական խոշոր քաղաքը, որը ճանաչել է Արցախի Հանրապետությունը[53]։ 2020 թվականի նոյեմբերի 3-ին դրան հաջորդել են Պալերմո[54], Ազոլո[55] և Չերկիարա դի Կալաբրիա[56] քաղաքները, ինչպես նաև Լոմբարդիա շրջանը[57]։

2020 թվականի նոյեմբերի 5-ին Կանադայի Քվեբեկ նահանգի Լավալ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը[58]։

2020 թվականի նոյեմբերի 13-ին Ուրուգվայի Մոնտեվիդեոյի դեպարտամենտի օրենսդիր ժողովը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը[59]։

Միջխորհրդարանական հարաբերություններ խմբագրել

  • 2013 թվականի փետրվարի 26-ին ստեղծվել է Արցախի Հանրապետության և Լիտվայի խորհրդարանի միջև բարեկամության խորհրդարանական խումբ[60]։
  • 2013 թվականի մարտի 19-ին ստեղծվել է բարեկամության խորհրդարանական խումբ Ֆրանսիայի խորհրդարանի անդամների և սենատորների հետ։
  • 2014 թվականի հոկտեմբերին Արցախի և Եվրոպական խորհրդարանի միջև ստեղծվել է խորհրդարանական բարեկամության խումբ[61]։
  • 2017 թվականի հոկտեմբերին ստեղծվել են խորհրդարանական բարեկամության խմբեր ինչպես Վալոնիայի խորհրդարանի, այնպես էլ Բելգիայում Ֆլամանդական խորհրդարանի հետ։
  • 2020 թվականի հունիսին ստեղծվել է Արցախի Հանրապետության և Կիպրոսի խորհրդարանի պատգամավորների միջև բարեկամության խորհրդարանական խումբ[62]։

Մասնակցություն միջազգային կազմակերպություններում խմբագրել

Միջազգային կոնվենցիաներ խմբագրել

Բացի վերոնշյալից, Արցախը ևս մի շարք միջազգային կոնվենցիաների և պայմանագրերի մասնակից է, այդ թվում[66].

Մասնակցություն միջազգային սպորտային ֆեդերացիաներին խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Official website of the President of the Nagorno-Karabakh Republic. General Information about NKR». President.nkr.am. 2010 թ․ հունվարի 1. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 Вице-спикер парламента Абхазии: Выборы в НКР соответствуют всем международным стандартам: "Абхазия, Южная Осетия, НКР и Приднестровье уже давно признали независимость друг друга и очень тесно сотрудничают между собой", - сказал вице-спикер парламента Абхазии. ... "...Абхазия признала независимость Нагорно-Карабахской Республики..." - сказал он."
  3. «In detail: The foreign policy of Pridnestrovie». Pridnestrovie. 2010 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  4. «Uruguay may be the first to recognize Karabakh- Uruguay Deputy». Arka News Agency. 2012 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին. «Uruguay may be the first country to recognize Nagorno-Karabakh Republic's independence...»
  5. «Tuvalu and Armenia». Panorama. 2012 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  6. «Full Day Hansard Transcript». Parliament of New South Wales. 2012 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին. «...calls on the Commonwealth Government to officially recognise the independence of the Republic of Nagorno-Karabakh and strengthen Australia's relationship with the Nagorno-Karabakh and its citizens.»
  7. [1]
  8. Hughes, James (2002). Ethnicity and Territory in the Former Soviet Union: Regions in Conflict. London: Cass. էջ 211. ISBN 978-0-7146-8210-5. «Indeed, Nagorno-Karabakh is de facto part of Armenia.»
  9. Mulcaire, Jack (2015 թ․ ապրիլի 9). «Face Off: The Coming War between Armenia and Azerbaijan». The National Interest. «The mostly Armenian population of the disputed region now lives under the control of the Nagorno-Karabakh Republic, a micronation that is supported by Armenia and is effectively part of that country.»
  10. «Armenia expects Russian support in Karabakh war». Hürriyet Daily News. 2011 թ․ մայիսի 20. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին. «While internationally recognized as Azerbaijani territory, the enclave has declared itself an independent republic but is administered as a de facto part of Armenia.»
  11. Central Asia and The Caucasus, Information and Analytical Center, 2009, Issues 55-60, Page 74, "Nagorno-Karabakh became de facto part of Armenia (its quasi-statehood can dupe no one) as a result of aggression."
  12. Deutsche Gesellschaft für auswärtige Politik, Internationale Politik, Volume 8, 2007 "... and Nagorno-Karabakh, the disputed territory that is now de facto part of Armenia ..."
  13. Cornell, Svante (2011). Azerbaijan Since Independence. New York: M.E. Sharpe. էջ 135. ISBN 978-0-7656-3004-9. «Following the war, the territories that fell under Armenian control, in particular Mountainous Karabakh itself, were slowly integrated into Armenia. Officially, Karabakh and Armenia remain separate political entities, but for most practical matters the two entities are unified.»
  14. «Բակո Սահակյանն Անթիլիասում հանդիպել է Արամ Ա կաթողիկոսին». news.am.
  15. «Արցախի Մարտակերտ եւ Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր». news.am.
  16. «Protocol on Cooperation and Consultations between the Ministry of Foreign Affairs of the Pridnestrovien Moldavian Republic and the Ministry of Foreign Affairs of the Nagorno-Karabakh Republic». Ministry of Foreign Affairs of Transnistria. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  17. 17,0 17,1 «U.S. State Calls For Karabakh Recognition». RadioFreeEurope/RadioLiberty.
  18. http://www.mainelegislature.org/legis/bills/getPDF.asp?paper=HP0987&item=1&snum=126
  19. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  20. White, Jeremy B. (2014 թ․ մայիսի 8). «Capitol Alert: California Assembly calls for Nagorno-Karabakh Republic». Fresno Bee. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին.
  21. 21,0 21,1 Mason, Melanie (2014 թ․ մայիսի 5). «Calif. lawmakers to weigh in on dispute between Armenia, Azerbaijan». LA Times.
  22. «Hawaii Recognizes Nagorno Karabakh Republic's Independence». 2016 թ․ մարտի 30.
  23. «Foreign Minister of Artsakh receives U.S. Congresswomen». armenpress.am.
  24. «Protocol on Cooperation and Consultations between the Ministry of Foreign Affairs of the Pridnestrovien Moldavian Republic and the Ministry of Foreign Affairs of the Nagorno-Karabakh Republic». Ministry of Foreign Affairs. 2001 թ․ հուլիսի 4.
  25. White, Jeremy B. (2014 թ․ մայիսի 8). «Capitol Alert: California Assembly calls for Nagorno-Karabakh Republic». Fresno Bee. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին.
  26. «Georgia House Recognizes Independence of Nagorno-Karabakh Republic». Asbarez. 2016 թ․ մարտի 3. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  27. «State of Hawaii Recognizes Independence of Nagorno Karabakh Republic». Massis Post. 2016 թ․ մարտի 29.
  28. «OFFICIAL JOURNAL OF THE SENATE OF THE STATE OF LOUISIANA» (PDF). senate.la.gov. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  29. «JOINT RESOLUTION MEMORIALIZING THE PRESIDENT OF THE UNITED STATES AND THE UNITED STATES CONGRESS TO SUPPORT THE INDEPENDENCE OF THE NAGORNOKARABAKH REPUBLIC». www.mainelegislature.org.
  30. Hairenik (2017 թ․ սեպտեմբերի 28). «Michigan Recognizes Artsakh Independence». The Armenian Weekly (English). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. «R.I. Wants Nagorno-Karabakh Recognition». RadioFreeEurope/RadioLiberty.
  32. «Colorado Senate Recognizes Artsakh, Commemorates Armenian Genocide». Asbarez.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 24. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  33. «State of Minnesota Recognizes the Republic of Artsakh | Toronto Hye» (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մայիսի 5. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.(չաշխատող հղում)
  34. «Kentucky State Senate Withdraws Pro-Azerbaijani Resolution». Asbarez. 2016 թ․ մարտի 7. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  35. «Mississippi Senate rejected pro-Azerbaijani resolution». Times.am. 2014 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 29. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  36. 36,0 36,1 36,2 «Pro-Azerbaijani forces failed passing anti-Armenian resolution in Tennessee». Panorama.am. 2014 թ․ մարտի 26. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  37. Laura Krantz (2014 թ․ ապրիլի 10). «Vermont Senate bows out of international squabble». Brattleboro Reformer. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  38. «Arizona Legislature supports Azerbaijan's territorial integrity». Consulate General of the Republic of Azerbaijan in Los Angeles. 2014 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  39. Sabina Ahmadova (2014 թ․ փետրվարի 14). «Senate of U.S. State of New Mexico adopts resolution on Azerbaijan». Trend News Agency. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  40. Ավստրալիական նահանգի Օրենսդիր խորհուրդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը
  41. «EXP: Question time in federal parliament». 9News. 2015 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  42. Contributor, Guest (2017 թ․ դեկտեմբերի 13). «Australian Greens Party Recognizes Artsakh in Party Platform». The Armenian Weekly. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  43. «Australian Greens recognize the Republic of Artsakh». armenpress.am.
  44. «Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը». news.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
  45. «Basque Parliament Supports Artsakh's Self-Determination». Asbarez. 2014 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  46. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  47. 47,0 47,1 «Azerbaijan Protests California Town's Recognition of Nagorno-Karabakh». RIA Novosti. 2013 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
  48. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  49. «The US City of Highland Recognizes Nagorno-Karabakh - Armenian News». Tert.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  50. «Los Angeles city council recognizes the independence of Nagorno-Karabakh Republic». ARKA News Agency. 2014 թ․ հունվարի 29. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
  51. Wright, Pam. "Montebello's newest Sister City program has come under fire from an ambassador for the Republic of Azerbaijan." Whittier Daily News. November 19, 2005.
  52. Ֆրանսիայի կոմկուսը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը
  53. «City of Milan urges Italian authorities to recognize the Republic of Artsakh». Public Radio of Armenia. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
  54. Italian city of Palermo recognizes the independence of Artsakh
  55. «Il Comune di Asolo fa un piccolo grande passo verso il riconoscimento della Repubblica armena di Artsakh». QDP il Quotidiano del Piave, notizie dell'Alta Marca Trevigiana. (իտալերեն). 2020 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
  56. «ALBO PRETORIO DIGITALE - Comune di Cerchiara di Calabria». www.servizipubblicaamministrazione.it. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
  57. «Italy's Lombardy recognizes the independence of Artsakh». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
  58. «Canada's Laval recognizes independence of Karabakh». Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
  59. «Montevideo recognizes the independence of Artsakh». Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  60. «International Cooperation | NKR». www.nkr.am.
  61. «First Nagorno-Karabakh Group announced in the European Parliament». EMI. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  62. «Ձևավորվել է Արցախ-Կիպրոս բարեկամության շրջանակը». armenpress.am.
  63. «Արցախի նախագահը Բրյուսելում այցելել է կազմակերպության գրասենյակ». News.am.
  64. «Artsakh Official Explores Opportunities to Include Artsakh in EU Programs». 2019 թ․ մարտի 7.
  65. «Ombudsman Beglaryan discusses Artsakh people's rights protection issues with some CoE officials». armenpress.am.
  66. «Artsakh's MFA welcomes position of CoE Secretary General». armenpress.am.

Արտաքին հղումներ խմբագրել