Արցախբանկ

Հայկական բանկ

«Արցախբանկ» (նաև՝ «Արցախբանկ» ՓԲԸ), Հայաստանում և Արցախի Հանրապետությունում ֆինանսաբանկային գործառույթներ կատարող փակ բաժնետիրական ընկերություն։ Այն լիցենզավորված է և վերահսկվում է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից[1]։

Արցախբանկ
ՏեսակԱռևտրային բանկ
Ընկերության տեսակՓակ բաժնետիրական ընկերություն
Անվանված է ի պատիվԱրցախ
Հիմնադրված է1996 (1996)
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Գլխավոր անձինքԿամո Ներսիսյան՝ Խորհրդի նախագահ
Սպասարկվող տարածքՀայաստան Հայաստան
Արցախ Արցախ
ԱրդյունաբերությունԲանկ
ԱրտադրանքՖինանսական ծառայություններ
Ընդհանուր ակտիվներ 24.7 միլիոն ԱՄՆ դոլար (01.01.11)
Հասույթ 145.2 միլիոն ԱՄՆ դոլար (01.01.11)
Աշխատողների թիվ482 (12.08.20)
Կայքartsakhbank.am(հայ.)(անգլ.)(ռուս.)
Մասնակից էArCa
 Artsakhbank Վիքիպահեստում

Ըստ բանկն կայքի տեղեկատվության՝ այն 16․03․2022 թվականի դրությամբ ունի 9 մասնաճյուղ Հայաստանում և 10 մասնաճյուղ Արցախում[2]։

Պատմություն խմբագրել

Բանկը հիմնադրվել է 1996 թվականի փետրվարի 12-ին[3]։ 1996 թվականի նոյեմբերի 6-ին «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ վերակազմավորվել է «Արցախբանկ» բաց բաժնետիրական ընկերության։ 2001 թվականի հունիսի 24-ին «Արցախբանկ» ԲԲԸ-ն նորից վերակազմավորվել է «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ)։

Բանկը հանդիսանում է Հայկական քարտի (անգլ.՝ Armenian Card, ArCa) բաժնետեր և հայկական ArCa ազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, Europay/MasterCard միջազգային վճարային համակարգի անդամ և SWIFT համակարգի անդամ։

Արցախբանկը հանդիսանում է միջազգային դրամական փոխանցումների համակարգերի մասնակից, ինչպիսիք են MoneyGram-ը, Migom-ը, Leader-ը, Anelik-ը։ Բանկն ունի թղթակցային հարաբերություններ 25 բանկերի հետ, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան։

Գործարքներ խմբագրել

2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ՝ այն Երևանում 7 մասնաճյուղեր ունի, իսկ Արցախում՝ 15։ Բանկը սպասարկում է 43,787 հաճախորդների, որոնցից 41,427-ը ֆիզիկական անձինք են։ 2020 թվականի դրությամբ՝ այն 482 աշխատող ունի[4]։

 
Արցախբանկի մասնաճյուղը Երևանի կենտրոնում

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանում գործող բանկերի մասին տեղեկություններ Հայաստանի կենտրոնական բանկի կայքում (արխիվացված 16․03․2022թ․)
  2. ««Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի մասին տեղեկություններ բանկի կայքում։». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  3. «Բանկի պատմությունը». «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  4. «Մեր մասին». «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել