Բացել գլխավոր ցանկը
Այս հոդվածը Արցախի ազգային արժույթի մասին է։ Չշփոթե՛լ Հայկական դրամի հետ։

Արցախյան դրամը Արցախի ազգային արժույթն է։ Արցախյան դրամը Հայաստանում ևս ծառայում է, որպես վճարման միջոց։

Արցախյան դրամ
10 դրամանոց թղթադրամը, որը թողարկվել է 2004 թվականին
10 դրամանոց թղթադրամը, որը թողարկվել է 2004 թվականին
ISO 4217 կոդ դրամ
Երկիր Արցախ Արցախ
Կազմված է 100 լումայից
Մետաղադրամներ 50 լումա, 1, 5 դրամ
Թղթադրամներ 2, 10 դրամ
Կենտրոնական բանկ ԼՂՀ ֆինանսների նախարարություն
Վեբ-կայք minfin-nkr.am
Փոխանակման կուրս
(2017-05-28[1][2][3] դրությամբ)
1 USD = 481.77 դրամ
1 EUR = 540.26 դրամ
1 GBP = 619.89 դրամ
1 RUB = 8.50 դրամ

Արցախյան մեկ դրամը հավասարազոր է հարյուր լումայի և հայկական մեկ դրամի։ Արցախի Հանրապետության առանձին դրամը ներկայումս կիրառության մեջ չէ և չի օգտագործվում առևտրա-արդյունաբերական նկատառումներով։

Արցախյան դրամը հիմնականում օգտագործվում է, որպես դեկորատիվ տարր կամ դրամական հավաքածուների զարդ։ Արցախի Հանրապետության դրամական միջոցը նույն հայկական դրամն է, որը այս երկրում անվանվում է արցախյան դրամ։

Միակ դրամահատարանը, որը թողարկում է արցախյան դրամ (խոսքը 1, 2, 5 և 10 արցախյան դրամների մասին է, որոնք դուրս են եկել կիրառությունից), Ավստրիայի դրամահատարանն է։

ՊատմությունԽմբագրել

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն:

Ընդունվեցին անկախ պետության ազգային խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և ազատության օրհներգը: Կարևոր նվաճում էր նաև որպես արժույթ ռուբլու վերացումը երկրում:

1994 թվականից դրամը Արցախում դարձավ միակ պաշտոնական արժույթը: 2004 թվականին վաճառքի ուղղիչ նպատակներով Արցախում թողարկվել են մետաղադրամներ և թղթադրամներ: 2005 թվականին Լեռնային Ղարաբաղում արցախյան դրամը (1-ից 5 դրամանոցներ) շրջանառության մեջ դրվեցին՝ որպես վճարման միջոց:

Մետաղադրամների դարձերեսին պատկերված է Արցախի Հանրապետության զինանշանը:

ԹղթադրամներԽմբագրել

2005 թվականից շրջանառության մեջ է դրված հեռևյալ թղթադրամները[4]՝

2004 թվականի սերիա
Պատկեր Գնահատական
(դրամով)
Չափեր
(մմ)
Հիմնական
գույն
Նկարագրություն Թողարկման
տարեթիվ
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
    2 150×80 կարմրա-
շագանակագույն
ԼՂՀ զինանշան, Գանձասարի վանք
Գրիգոր Լուսավորիչ
Հովհաննես Մկրտիչ և Հիսուս Քրիստոս,
Խաչելություն, ԼՂՀ զինանշան
2004
    10 165×90 կապտա-
կանաչավուն
ԼՂՀ զինանշան, Հիսուսը Հրեշտակապետի հետ
Դադիվանք
Խուդաֆերինի կամուրջ,
գինու տակառներ,
արցախյան գորգ, ԼՂՀ զինանշան
2004
Պատկերի մասշտաբ՝ 1,0 փիքսել միլիմետրում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Փոխարժեք; ԱՀ ՖՆ կայք /վերցված է 2017-05-28/
  2. Փոխարժեքների արխիվ; ՀՀ ԿԲ կայք /վերցված է 2017-05-28/
  3. AMD - Armenian Dram; currency.wiki (անգլ.) /վերցված է 2017-05-28/
  4. «Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն»։ minfin-nkr.am։ Վերցված է 2018-07-27