Արտ Շպիգելման (անգլ.՝ Art Spiegelman, փետրվարի 15, 1948(1948-02-15)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4]), ամերիկացի նկարիչ և գրող, կոմիքս-վեպերի հեղինակ և ստեղծող։ Առավել հայտնի է «Մաուս» կոմիքսով, որը ստացել է Պուլիցերյան մրցանակ։

Արտ Շպիգելման
անգլ.՝ Art Spiegelman
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 15, 1948(1948-02-15)[1][2][3][…] (76 տարեկան)
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհրեա
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԱրվեստի և դիզայնի ավագ դպրոց և Բինգհեմթոնի համալսարան
Ազդվել էImpact?[5]
ԵրկերMaus?, In the Shadow of No Towers? և Raw?
Մասնագիտությունկոմիքսների արտիստ, խմբագիր, նկարազարդող, նկարիչ-փորագրող, գրող և գծանկարիչ
ԱշխատավայրԿերպարվեստի դպրոց
ԱմուսինFrançoise Mouly?[6][7]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[21] և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա[22]
ԵրեխաներNadja Spiegelman?[23]
 Art Spiegelman Վիքիպահեստում

Կենսագրություն և գործունեություն

խմբագրել

Ծնողները եղել են լեհ հրեաներ, նացիստական համակենտրոնացման ճամբարների բանտարկյալներ (Օսվենցիմ և Օսվենցիմ-2 Բիրկենաու), ազատ են արձակվել 1944 թվականին, որից հետո տեղափոխվել են Շվեդիա, այնուհետև՝ ԱՄՆ։ Արտի շատ հարազատներ նույնպես ցեղասպանության զոհեր են դարձել՝ նրա հորաքույրը, երեխաները և Արտի ավագ եղբայրը, որը ապրում էր հորաքրոջ մոտ։ Արտը մեծացել է Քվինսում (Նյու-Յորք), ավարտել է Մանհեթենի Մշակույթի և դիզայնի բարձրագույն դպրոցը։ 1968 թվականին ունեցել է ծանր նյարդային անբավարարություն, ընկել է հոգեբանական կլինիկա, հենց այդ տարի ինքնասպան է եղել իր մայրը։ 1960-1970 թվականներին դարձել է «ընդհատակյա կոմիքսի» վարպետներից մեկը, որը այս դարաշրջանում լայն տարածում է գտել Սան-Ֆրանցիսկոյում, Նյու-Յորքում, Չիկագոյում և մոտ է երիտասարդական մշակույթին։ 1986 թվականին հրատարակել է Հոլոքոստի և նացիստական համակենտրոնացման ճամբարների մասին «Մաուս․ Երկնային պատմվածք» կոմիքսի առաջին հատորը։ Հրեաները, նկարիչի հայրը ներառյալ,այնտեղ ներկայացված են եղել որպես մկներ, գերմանացիները՝ կատուների տեսքով, լեհերը՝ խոզերի տեսքով, ամերիկացիները՝ շների տեսքով։ Աշխարհում առաջին անգամ կոմիքսը վաստակեց այդպիսի խլացուցիչ հաջողություն, գիրքը թարգմանվեց բազմաթիվ լեզուներով։ 1991 թվականին թողարկվեց «Մաուսի» երկրորդ հատորը։ Կոմիքսը ստացավ Պուլիցերյան մրցանակ (1992), Նյու-Յորքի ժամանակակից մշակոիյթի ցուցահանդեսը նվիրված էր նրան (անգլ.՝ MOMA)։ Շպիգելմանը համագործակցել է «Նյու-Յորքեր» ամսագրի հետ։ 2004 թվականին նա թողարկեց «Ոչնչացված աշտարակների ստվերում» կոմիքսը, որը սեպտեմբերի 11-ի իրադարձությունների հիման վրա է։ 2006 թվականին նա ներքաշվեց մի սկանդալի մեջ, որը ծագել էր Մուհամմադ մարգարեի ծաղրանկարի շուրջ, տալով «Հարպերս» ամսագրում նկարիչներ Օնորե Դոմիեից մինչև Ջորջ Գրոսի դրամատիկ ճակատագրի տեսք, ովքեր զբաղվում են քաղաքական կատագերգությամբ։ Կնոջ, ֆրանսիացի նկարչուհու և գրող Ֆրանսուազ Մուլիի հետ կազմել է կոմիքսների մի քանի անթոլոգիա, կարդացել է հանրային դասախոսություններ արվեստի այս ձևի վերաբերյալ։ Կտրուկ քննադատել է Ջորջ Բուշի քաղաքականությունը, Իրաքի պատերազմը։

Ճանաչում

խմբագրել

Լուկկում կայացած փառատոնի ժամանակ պարգևատրվել է որպես լավագույն արտասահմանյան հեղինակ (1982), Անգուլեմայում տեղի ունեցած կոմիքսների փառատոնում՝ լավագույն գիրք մրցանակ (1988), ինչպես նաև 1993 թվականին «Մաուսի» երկրորդ հատորի համար, բազմաթիվ այլ մրցանակներ ԱՄՆ-ում, Շվեցիայում, ԳՖՀ-ում։ 2005 թվականին «Թայմ» ամսագիրը Արտ Շպիգելմանին ընդգրկեց աշխարհի հարյուր ազդեցիկ մարդկանց ցուցակում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Art Spiegelman (նիդերլ.)
  3. 3,0 3,1 http://web.archive.org/web/20170324034156/http://jeugdliteratuur.org/auteurs/art-spiegelman
  4. 4,0 4,1 4,2 Art Spiegelman // jeugdliteratuur.org
  5. https://www.thirteen.org/nyvoices/transcripts/spiegelman.html
  6. LibraryThing — 2005.
  7. https://www.nytimes.com/2016/08/07/books/review/nadja-spiegelman-im-supposed-to-protect-you-from-all-this.html
  8. 8,0 8,1 Art Spiegelman: ConversationsUniversity Press of Mississippi, 2007. — P. xx.
  9. https://web.archive.org/web/20110427023810/http://www.comic-con.org/cci/cci_eisners_pastwinners.php
  10. https://web.archive.org/web/20160315021003/http://www.harveyawards.org/previous-awards-nominees/1992-harvey-awards/
  11. https://www.actuabd.com/Art-Spiegelman-Chevalier-des-Arts-et-des-Lettres
  12. https://www.comic-con.org/awards/inkpot
  13. https://www.comics.org/award/186/
  14. https://www.tagesspiegel.de/kultur/comics/auszeichnung-fuer-das-comic-maus-art-spiegelman-erhaelt-siegfried-unseld-preis/7172622.html
  15. https://www.librarything.com/bookaward/American+Book+Award
  16. https://www.comicsbeat.com/art-spiegelman-wins-grand-prix-at-angouleme/
  17. https://biography.jrank.org/pages/1465/Spiegelman-Art-1948-Awards-Honors.html
  18. https://www.macdowell.org/news/cartoonist-and-graphic-novelist-art-spiegelman-to-receive-the-2018-edward-mac-dowell-medal
  19. 19,0 19,1 https://mausgroup.wordpress.com/a-summary-of-works-and-awards/
  20. https://www.comic-con.org/awards/1990s-recipients
  21. https://www.oneclub.org/adc-hall-of-fame/-bio/art-spiegelman
  22. https://artsandletters.org/pressrelease/art-spiegelman-interview-2019/
  23. https://www.theguardian.com/books/2016/nov/27/nadja-spiegelman-im-supposed-to-protect-your-from-all-this-interview

Գրականություն

խմբագրել
  • Witek J. Comic books as history: the narrative art of Jack Jackson, Art Spiegelman, and Harvey Pekar. Jackson: UP of Mississippi, 1989
  • Banner J. Holocaust literature: Schulz, Levi, Spiegelman and the memory of the offence. London; Portland: Vallentine Mitchell, 2000
  • Delannoy P.A. Maus d’Art Spiegelman. Bande dessinée et Shoah. Paris: L’Harmattan, 2002
  • Forget T. Art Spiegelman. New York: Rosen Pub., 2005
  • Witek J. Art Spiegelman: conversations. Jackson: UP of Mississippi, 2007

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Witek J. Comic books as history: the narrative art of Jack Jackson, Art Spiegelman, and Harvey Pekar. Jackson: UP of Mississippi, 1989
  • Banner J. Holocaust literature: Schulz, Levi, Spiegelman and the memory of the offence. London; Portland: Vallentine Mitchell, 2000
  • Delannoy P.A. Maus d’Art Spiegelman. Bande dessinée et Shoah. Paris: L’Harmattan, 2002
  • Forget T. Art Spiegelman. New York: Rosen Pub., 2005
  • Witek J. Art Spiegelman: conversations. Jackson: UP of Mississippi, 2007
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտ Շպիգելման» հոդվածին։