Արտույտների ագարակը (գիրք)

«Արտույտների ագարակը» (իտալ.՝ «La masseria delle allodole»), Անտոնիա Արսլանի պատմական վեպը, որը պատմում է հայ ընտանիքի ողբերգության մասին։ Ընտանիքը գտնվում էր Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ[1][2]։ Գիրքը ստացել է 15 գրական մրցանակ, որոնցից՝ «Stresa di Narrativa» (2004 թվական), «Մանցոնի» (2005 թվական) և PEN (2005 թվական) և այլ մրցանակներ[3]։ Ունի շատ անվանակարգեր, որոնց մեջ է մտնում Կամպյելլո գրական մրցանակը (2004 թվական)[3]։ Գիրքը էկրանավորվել է 2007 թվականին՝ Արտույտների ագարակը անվանումով՝ Տավիանի եղբայրների կողմից[2]։

Արտույտների ագարակը
իտալ.՝ La masseria delle allodole
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմական վեպ, վեպ֊կենսագրություն
Ձևվեպ
ՀեղինակԱնտոնիա Արսլան
Երկիր Իտալիա
Բնագիր լեզուիտալերեն
Հրատարակվել է2004
ՀաջորդQ3824482?

Պատմություն խմբագրել

Գրող Անտոնիա Արսլանը հայկական ծագում ուներ։ Նրա պապը ժամանակին իր ազգանունը «Արսալյան»֊ից փոխել է «Արսլան»։ Ընտանիքի հիշողությունների վրա հիմնվելով, նա գրում է «Արտույտների ագարակը», որում կեղծ պատմության միջոցով պատմում է իր ընտանիքի (պապի և եղբոր) պատմությունը։ Նա ցանկանում էր ցույց տալ ողջ հայ ազգի ողբերգությունը, 1915 թվականին վերապրած ցեղասպանությունը[2]։ Գրքի թողարկումից անմիջապես հետո այն հայտնվեց Իտալիայի ամենահեղինակավոր գրական մրցանակների եզրափակչում[3]։ 2007 թվականի դեկտեմբերի դրությամբ վեպը արժանացավ 15 գրական մրցանակի[2]։ Վեպը թարգմանվել է 20 լեզուներով, և շատ անգամներ վերահրատարակվել է[1]։ Միայն Իտալիայում այն վերահրատարակվել է ութ անգամ[2]։ 2007 թվականին գրքի հիման վրա հայտնի իտալացի ռեժիսորներ Տավիանի եղբայրները նկարահանեցին «Արտույտների ագարակը» գեղարվեստական ֆիլմը, որն առաջին անգամ ցուցադրվել է Բեռլինի 57-րդ կինոփառատոնի ոչ մրցանակային ծրագրում[2]։

Սյուժե խմբագրել

Իրադարձությունները կատարվում են 1915 թվականին[2]։ Հարազատ եղբայրները չէին տեսնվել ավելի քան 37 տարի։ Նրանցից մեկը՝ Երվանդը տասներեք տարեկանում ուղարկվել էր Վենետիկ՝ ուսման համար։ Նրանք չեն ճանաչում միմյանց կանանց և երեխաներին։ Եվ ահա Երվանդը որոշում է վերադառնալ հայրենիք կնոջ և տղաների հետ, որպեսզի միավորվեր մեծ ընտանիքը, որպեսզի իր տղաները տեսնեին իրենց նախնիների հողը, լսեին, թե ինչպես է հնչում հայկական խոսքը։ Սմբատն իրեն կորցրել էր երջանկությունից, նա պատրաստվում էր եղբոր գալուստին։ Արտույտների ագարակը քաղաքից դուրս, բլրերի վրա, ջրվեժի մոտ Արսլանների հին, ամառային ոստանը, կառուցել էր դեռ նրանց հայրը։ Հիմա Սմբատը վերանորոգում ու զարդարում է այն, որպեսզի դիմավորեր եղբոր ընտանիքին։ Հայրենիք ճանապարհվելով Երվանդը մտածում է նաև հող գնել «Արտույտների ագարակ»֊ին կից և այնտեղ իր համար տուն կառուցել, որպեսզի երկու ընտանիքների կապը չընդհատվեր, որպեսզի նրա տղաները գան այստեղ իրենց ապագա ընտանիքների հետ։

Սակայն ծրագրերը վիճակված չէին կատարվել, 1915 թվականի մայիսին Իտալիան մտնում է համաշխարհային պատերազմի մեջ, որից հետո փակվում են սահմանները։ Ճանապարհորդությանը վիճակված չէր տեղի ունենալ, երկու եղբայրների երեխաները երբեք միմյանց չեն հանդիպում, մեծ ընտանիքը միասին չի հավաքվում՝ մայիսին Թուրքիայում բնակվող հայերի մասսայական բնաջնջման պատճառով։ «Արտույտների ագարակ» են ներխուժում մարդասպաններ և սպանում են Սմբատի ընտանիքի տղամարդկանց և պատանիներին կանանց և աղջիկների աչքերի առաջ, որոնց համար նախապատրաստված էր այլ տեսակի մահ։ Կանանց տանում են մնացած գերեվարված հայուհիների մոտ։ Այդպիսի շատ անբախտների բազմության մեջ, ավազակների հսկողության տակ, նրանք պետք է հարյուրավոր կիլոմետրեր քայլեին կիզիչ արևի տակ, առանց հաց ու ջուր, մահվանը, սովին ու բռնությանը ընդառաջ։ Սմբատի ընտանիքում մնացած անդամներին աքսորում են Հալեպ, որտեղ երեք փոքրիկներին ( նրանցից մեկը տղա էր, ով աղջկա շորեր էր հագել) նրանց բարեկամը դուրս են բերում ճամբարից։ Վերջինս Երվանդի և Սմբատի խորթ եղբայրն էր՝ Զարեհ Արսլանյանը։ Նա մտնում է ճամբարի սահման կառքով, որն ուներ թաքստոց, որտեղ և հաջողվում է թաքցնել փախստականներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Антония Арслан: «Расслышать голоса из праха»». Татьянин день. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Вардуи Халпахчьян (2007 թ․ դեկտեմբերի 2). «Армянский вопрос в новом измерении». «Анив» №2(11). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.[1] Արխիվացված 2016-03-09 Wayback Machine
  3. 3,0 3,1 3,2 «Antonia Arslan, autrice del libro "La masseria delle allodole", in Biblioteca civica». Città di Bolzano. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.