Արտյուշա Աղասարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտյուշա Ջավադի Աղասարյան (սեպտեմբերի 1, 1940, Խնձրիստան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 20, 2013, Երևան, Հայաստան), հայ ճարտարագետ, մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2009), պրոֆեսոր (2010)։
Արտյուշա Աղասարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1940 |
Ծննդավայր | Խնձրիստան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 20, 2013 (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1967) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (2009) |
Մասնագիտություն | ճարտարագետ և մեխանիկ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1967)։ 1974–1983 թվականներին աշխատել է ՀԳԻ-ում, բաժանմունքի, 1983–1997 թվականներին ՀԱԱՀ գյուղտեխնիկայի շահագործման ամբիոնի վարիչ, 1997–2006 թվականներին՝ ճարտարագիտության ֆակուլտետի դեկան, 2006–2013 թվականներին՝ նույն ամբիոնում։ Հեղինակ է «Օրգանական թափոնների մշակման մեքենասարքավորումների կատարելագործման գիտական հիմունքները» (2010) և համահեղինակ՝ «Անասնաշենքերից գոմաղբի հավաքման և մշակման առաջադեմ տեխնոլոգիաներ» (2002), «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործում» (2008) դասագրքերի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |