Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտյոմ Սերգոյի Մելքոնյան (մայիսի 17, 1931(1931-05-17)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - 1999), հայ խորհրդային այգեգործ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1972 թ.), պրոֆեսոր (1973 թ.)։

Արտյոմ Մելքոնյան
Ծնվել էմայիսի 17, 1931(1931-05-17)[1]
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել է1999
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1954)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1] (1972)
Մասնագիտությունայգեգործ
ԱշխատավայրՀՀ գյուղատնտեսության նախարարություն[1] և ՀՀ գյուղատնտեսության նախարարության խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1954 թ.)։ Եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրի (1972 թ.) և ՀԿԿ Կենտկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչի տեղակալ (1972—1974 թթ.), 1974—1980 թվականներին՝ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական ԳՀԻ-ի տնօրեն։ 1981 թվականից ՀԽՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրի առաջին տեղակալն է։ Գիտական աշխատանքները վերաբերում են խաղողի վազի կենսաբանական պրոցեսների կարգավորման, բերքատվության բարձրացման, այգեգործության ինտենսիվացման, ինչպես նաև Հայաստանի կիսաանապատային քարքարոտ հողերում խաղողի այգիների մշակության առավել արդյունավետ եղանակների ներդրման և այլ հարցերին։ Իտալիայի խաղողագործության և գինեգործության ակադեմիայի թղթակից անդամ (1977 թ.)։ ՍՄԿԿ անդամ 1958 թվականից։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության, «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 396