Արտյոմ Դելկին
Արտյոմ Վալերևիչ Դելկին (ռուս.՝ Артём Валерьевич Делькин, օգոստոսի 2, 1990[1], Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 2, 1990[1] (33 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 05.06.2019: |
Կարիերա խմբագրել
Ակումբային խմբագրել
Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլի ակադեմիայի սան է[2]։ Առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է Դիմիտրովգրադի Կռիլյա Սովետով-ՍՕԿ-ը, որի կազմում իր նորամուտը կատարել է 2006 թվականի ապրիլի 29-ին «Տյումենի» դեմ խաղում և հենց այդ խաղում էլ խփել է իր առաջին գոլը[3]։ Ընդհանուր առմամբ երկու մրցաշրջանում Դիմիտրովգրադի թիմի կազմում երկրորդ դիվիզիոնում անցկացրել է 34 խաղ և խփել 5 գնդակ, Ռուսաստանի գավաթի խաղարկությունում՝ 2 խաղ[4]։
2008 թվականին «Կռիլյա Սովետով-ՍՕԿ» ակումբի խաղացողների մեծ մասի նման տեղափոխվել է «Տոլյատի», որտեղ խաղացել է գրեթե երկու տարի՝ երկրորդ դիվիզիոնի 46 խաղում խփելով 21 գնդակ։ 2009 մրցաշրջանի երկրորդ մասը Դելկինն անցկացրել է «Նիժնի Նովգորոդում»[4]։ Հետագայում հանդես է եկել ԿԱՄԱԶ ակումբում։ 2011/12 մրցաշրջանն անցկացրել է Վլադիմիրի «Տորպեդոյի» կազմում։ Արդյունքում «Տորպեդոն» պահպանել է իր տեղը ՖԱԼ-ում, իսկ Դելկինը Բալթիկայի դեմ վերջին խաղում աչքի է ընկել հեթ-տրիկով[5]։
2012/13 մրցաշրջանից առաջ տեղափոխվել է «Կռիլյա Սովետով», որտեղ ստացել է 63-րդ համարը[6]։ Առաջին հերթին դիտարկվել է որպես Սերգեյ Կոռնիլենկոյին փոխարինող[7]։ ՌՖՊԼ-ում իր նորամուտը կատարել է հուլիսի 22-ին «Թերեքի» դեմ տնային խաղում[8]։
Կռիլյա Սովետովի կազմում անցկացրած պաշտոնական խաղերում իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի Գավաթի խաղարկության 2012/13 մրցաշրջանի 1/16 եզրափակչի «Գազովիկի» դեմ խաղում։ Ավելացված ժամանակում՝ 113-րդ րոպեին Դելկինի խփած գոլը դարձել է հաղթական «Կռիլյա Սովետովի» համար[9]։ Ռուսաստանի առաջնությունում իր առաջին գոլը խփել է Նիժնի Նովգորոդի «Վոլգա» ակումբի դեմ խաղում 2013 թվականի դեկտեմբերի 7-ին՝ «Կռիլյա Սովետովին» բերելով արտագնա հաղթանակ 2:1 հաշվով[10]։
Հավաքականում խմբագրել
Տորպեդո ակումբում հանդես գալու ժամանակ հրավիրվել Ռուսաստանի երիտասարդական հավաքական[11]։
Թիմի կազմում 2012 թվականին հաղթել է Համագործակցության գավաթի խաղարկությունում՝ եզրափակիչ խաղում խփելով երկու գոլ[12]։
2013 թվականի մայիսի 31-ին ընդգրկվել է Ռուսաստանի ուսանողական հավաքականի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելու Կազանում անցկացվելիք համաշխարհային Ունիվերսիադային[13], հունիսի 23-ին ընդգրկվել է խաղացողների վերջնական հայտացուցակում[14]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Артем Делькин». Наши звёзды. Академия футбола имени Юрия Коноплева. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Делькин Артем Валерьевич. Клуб Крылья Советов-СОК». Футбол. Sportbox.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ 4,0 4,1 «Делькин Артем Валерьевич». Футбол. Sportbox.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ ««Торпедо-Владимир», «Волгарь-Газпром» и «СКА-Энергия» остаются». Футбольная национальная лига. 2012 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ ««Крылья» оформили заявку на сезон». «Крылья Советов» (Самара) — Официальный сайт. 2012 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Андрей Кобелев: Для замены Корниленко наигрываем несколько вариантов». «Крылья Советов» (Самара) — Официальный сайт. 2012 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Артем Делькин: Дома надо выигрывать!». «Крылья Советов» (Самара) — Официальный сайт. 2012 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Кубок России. «Крылья Советов» одержали волевую победу в Оренбурге». Футбол на Куличках. 2012 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Артем Делькин: «Самое главное — что выиграла команда»». Новости на ФНК. Футбол на Куличках. 2013 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Артем Делькин: «Дарить очки никому не будем»». Футбольная национальная лига. 2012 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Дубль Артема Делькина принес России золото». Футбольная национальная лига. 2012 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Беляев, Сапета и Дядюн попали в расширенный список сборной России для участия в Универсиаде-2013 Новость на сайте Sports.ru от 31 мая 2013 года
- ↑ Студенческая сборная России определилась с составом и начала подготовку к Универсиаде Новость на сайте Sports.ru от 23 июня 2013 года
Արտաքին հղումներ խմբագրել
- Ֆուտբոլիստի էջը «Կռիլյա Սովետով» ակումբի կազմում