Արտյոմ Գեղամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գեղամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտյոմ Աշոտի Գեղամյան (հունվարի 10, 1980, Եղվարդ, Հայաստան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ (2014)։
Արտյոմ Գեղամյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Եղվարդ, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա (2006), Ինդիանայի պետական համալսարան (2007), Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ (2013), ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (2001), ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (2003) և Indiana University Robert H. McKinney School of Law? |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | փաստաբան |
Կրթություն խմբագրել
- 1997-2001 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը։
- 2001-2003 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։
- 2003-2006 թթ. - սովորել և ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։
- 2006-2007 թթ. - սովորել է ԱՄՆ Ինդիանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
- 2012-2013 թթ. - սովորել և ավարտել է ԱՄՆ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցը։
Աշխատանքային գործունեություն խմբագրել
- 1998-2001 թ. - եղել է «Կանթեղ» ԲԲԸ փոխտնօրեն, իրավաբանական բաժնի պետ։
- 2001 թ. - ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի օգնական։
- 2001-2002 թթ. - ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական։
- 2002-2004 թթ. - ՀՀ տնտեսական դատարանի գրասենյակի պետ։
- 2004-2005 թթ. - ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական։
- 2004-2006 թթ. - ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի դասախոս։
- 2005-2006 թթ. - աշխատել է «Ամերիա» ՓԲԸ-ում որպես խորհրդատու։
- 2007-2008 թթ. - աշխատել է «Լիսամ» ՍՊԸ-ում որպես իրավաբան։
- 2008 թ. - եղել է «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի քրեական դատավարության և քրեագիտության ամբիոնի վարիչ։
- 2008-2011 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ։
- 2009-2012 թթ. - աշխատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտում որպես իրավաբան։
- 2013–2014 թթ. - եղել է Հարվարդի համալսարանի Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի գիտաշխատող։
- 2014 թ. հուլիսի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ[1]։
- 2014 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից[2]։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին։ Անկուսակցական է։ Ունի պահեստազորի շարքայինի զինվորական կոչում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «ԱՐՏՅՈՄ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «ԱՐՏՅՈՄ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.