Արտմուզա (ռուս.՝ Артмуза), ժամանակակից արվեստի թանգարան և ստեղծագործական տարածք Սանկտ Պետերբուրգում`Վասիլևյան կղզում։ 2013 թվականից գտնվում է «Մուզդետալ» երաժշտական գործիքների նախկին գործարանի տարածքում[1]։

Արտմուզա
Изображение логотипа
Տեսակստեղծագործական տարածք և թանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
ՎայրՎասիլևսկի կղզի
Հիմնադրվել էհունվարի 8, 2014
Կայքartmuza.spb.ru
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

XIII գծում գտնվող մեխանիկական գործարանը հիմնադրվել է 1938 թվականին, և նրա առաջին արտադրանքը չհրկիզվող պահարաններ, մահճակալներ և հաշվիչներ են եղել։ Մինչև 1991 թվականը ընկերությունն արտադրել է սպորտային սարքավորումներ, առանցքակալներ, խաղալիքներ և սեղանի խաղեր։ 1991 թվականին գործարանն անվանվել է «Մուզդետալ»[2] և սկսել է արտադրել ակուստիկ կիթառներ։

Երաժշտական գործիքների պահանջարկի անկումից հետո ձեռնարկությունը վերածվեց բիզնես կենտրոնի։ Տարածքները վարձակալությամբ հանձնվեցին տարբեր ձեռնարկությունների։ 2008 թվականի տնտեսական ճգնաժամից հետո վարձակալները սկսեցին հեռանալ շենքից և տարբեր ստեղծագործական հարթակների բացման ալիքի ներքո ձեռնարկության ղեկավարությունը որոշեց գնալ այդ ճանապարհով։ 2013 թվականից Արտմուզան սկսել է գործել որպես ցուցասրահ, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել[3] 2014 թվականի հունվարի 8-ին։ Բացման առաջին տարիներից ի վեր կազմակերպվում է երիտասարդ նկարիչների «Մուսան պետք է աշխատի» մրցույթը[4]։

Թանգարանի ինքնանունն է «Արտմուզայի ստեղծագործական խումբ»։

Նախագծեր, ցուցադրություններ

խմբագրել

Արտմուզայում ցուցադրվել են Նիկոլայ Բլոխինը (հունվարի 8 -փետրվարի 20, 2014 թ.)[5], Ալեքս Անդրեևը («Տիեզերական գեներատոր» նախագիծ Իգոր Իվանովի հետ)[6], Ռոման Լյապինը[7], Բեն Հայնեն[8], Դմիտրի Ստրիժովը[9], Անդրեյ Սիկորսկին[10], Պոլ Նիկլենը[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Как предприниматель Сергей Бельтюков преобразовал завод музыкальных инструментов в арт–пространство». www.dp.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  2. «Бизнес Санкт - Петербурга - Информация о организации». www.spb-business.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  3. «Открытие лофт-проекта «Арт Муза». Всегда свежие анонсы событий». Piterstory. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  4. ««Муза должна работать» - Конкурс молодых художников - Администрация Санкт-Петербурга» (ռուսերեն). gov.spb.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  5. «Выставка картин Николая Блохина». Blog Fiesta (ռուսերեն). 2014 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  6. «Выставка «Генератор вселенных»» (ռուսերեն). www.peterburg.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  7. kudago. «Выставка La Citta» (ռուսերեն). kudago.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  8. Громов, Алексей. «Дополненная реальность Бена Хайне в "Артмузе": это вам не покемонов ловить». Невские Новости (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  9. «Выставка «Герои» русско-американского художника Дмитрия Стрижова открыта до конца октября» (ռուսերեն). avangard.rosbalt.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  10. «Выставка Андрея Сикорского «Голос Мусорного Моря»». www.peterburg.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  11. Николай Терещенко. «Континент Пола Никлена. Выставка эко-арта пройдет в Петербурге». www.aif.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Պաշտոնական կայք

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտմուզա» հոդվածին։