Արտավազդ Դիմաքսյան

հայ նախարար

Արտավազդ Դիմաքսյան (7-րդ դար, Շիրակ, Այրարատ, Արմինիա կուսակալություն - 654, Արուճ, Արագածոտն, Այրարատ, Արմինիա կուսակալություն), հայ իշխան Արմինիա կուսակալությունում, Այրարատ աշխարհի Շիրակ գավառի մի մասի տանուտերը, Դիմաքսյանների նախարարական տոհմից[1][2][3]։

Արտավազդ Դիմաքսյան
Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառը։
Շիրակ գավառի մի մասի տեր
? - 654
 
Ծննդյան օր 7-րդ դար
Ծննդավայր Շիրակ, Այրարատ, Արմինիա կուսակալություն
Վախճանի օր 654
Վախճանի վայր Արուճ, Արագածոտն, Այրարատ, Արմինիա կուսակալություն
Դինաստիա Դիմաքսյաններ
Քաղաքացիություն Արմինիա կուսակալություն

Կենսագրություն խմբագրել

Արտավազդ Դիմաքսյանը Թեոդորոս Ռշտունու ժամանակակիցն է։ 654 թվականին, եղբոր մատնության պատճառով ընկնում է արաբ զորավար Հաբիբի ձեռքը և մահապատժի ենթարկվում Արագածոտն գավառի Արուճ ավանում[1][2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Սեբեոս․ Պատմություն», Գուրգեն Խաչատրյան, Վանո Եղիազարյան, Երևան, 2005, էջ 284-285․
  2. 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 314․
  3. 3,0 3,1 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 313․